Սիրիայի ընդդիմադիրների խոսքով՝ ուրբաթ օրը իրավապահների հետ բախումների արդյունքում սպանվել է առնվազն 16 մարդ:
Զոհերի մեծ մասը Դամասկոսի մերձակա Դումա ավանում են:
Նույն աղբյուրի համաձայն՝ Սիրիայի զինված ուժերը Դեյր էլ-Զոր քաղաքում կրակ են բացել հազարավոր ցուցարարների ուղղությամբ, ինչպես նաև տանկեր և զրահատեխնիկա են մտցվել Խան-Շեյխուն. նշում է BBC-ն:









































