Saturday, 27 06 2026
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»
Անընդհատ մնում ենք նույն դասարանում, երբ մեր հասակակիցները վաղուց ԲՈԻՀ-ում են
15:30
Չինաստանը գլխավորել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչների ցանկը
Լրջագույն փոփոխություններ են սպասվում ՀՀ-ՌԴ հարաբերություններում. Կրեմլը գործի է դնելու պլան Բ-ն
15:10
Լյուքսեմբուրգում գրանցվել է սարդերի ներխուժում
Հայաստանի լոգիստիկ կապերը զարգացնելու հեռանկարին Մոսկվան և Բաքուն դեմ են, Եվրամիությունը կկարողանա՞ Ալիևին «դարձի բերել»
14:50
Ուկրաինան նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը
Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը
14:30
Ինչու է ԵՄ-ն շտապում ընդունել Ուկրաինային
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք

Հայաստանի և ԱՊՀ անդամ ևս վեց երկրների ղեկավարները հաստատել են ԱՊՀ-ի հոբելյանական գագաթնաժողովին իրենց մասնակցությունը

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի, Ուզբեկստանի և Ուկրաինայի նախագահները դեռևս չեն հաստատել սեպտեմբերին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում տեղի ունենալիք ԱՊՀ անդամ երկրների հոբելյանական գագաթնաժողովին իրենց մասնակցությունը։ Այս մասին հայտարարել է Տաջիկստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Դավլատալի Նազիրևը։

Վերջինիս խոսքերով՝ մնացած 7 նախագահները տվել են մասնակցության վերաբերյալ իրենց համաձայնությունը. «Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ադրբեջանի ու Թուրքմենստանի նախագահների՝ Դուշանբե ժամանելն արդեն իսկ հաստատվել է տվյալ երկրների համապատասխան կառույցների կողմից։

Մենք վստահ ենք, որ ԱՊՀ անդամ մնացած երկրների՝ Ուզբեկստանի, Ուկրաինայի ու Բելառուսի նախագահները նույնպես կմասնակցեն Տաջիկստանի մայրաքաղաքում տեղի ունենալիք գագաթնաժողովին։

Այն տեղի է ունենալու սեպտեմբերին, սակայն կոնկրետ ժամկետը դեռ հստակեցված չէ։ Ներկայումս ակտիվորեն ընթանում են դրա նախապատրաստման աշխատանքները»։

Հիշեցնենք, որ ԱՊՀ-ն հիմնադրվել է 1991 թվականի դեկտեմբերի 8-ին։ Սկզբնական շրջանում այն ուներ 12 անդամ (հետխորհրդային բոլոր հանրապետությունները՝ բացառությամբ մերձբալթյան երկրների)։

2008 թվականի ռուս-վրացական հնգօրյա (օգոստոսի 7-12) պատերազմի ավարտի օրը՝ օգոստոսի 12-ին, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ցանկություն հայտնեց ԱՊՀ կազմից Վրաստանի դուրս գալու մասին։ Արդեն երկու օր անց՝ օգոստոսի 14-ին, Վրաստանի խորհրդարանը միաձայն (117 կողմ) ընդունեց ԱՊՀ կազմից Վրաստանի դուրս գալու մասին որոշումը։

Սակայն Վրաստանը պաշտոնապես ԱՊՀ-ն լքեց 2009 թվականի օգոստոսի 18-ին։ Դրա արդյունքում ներկայումս 273 միլիոն բնակչություն ունեցող ԱՊՀ-ն ունի 11 անդամ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում