ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հեռախոսով քննարկել է Աֆղանստանում տիրող իրավիճակը և այս հարցի շուրջ ՆԱՏՕ -ի արտգործնախարարների առաջիկա առցանց հանդիպումը:
«Քննարկեցինք օգոստոսի 20-ին Աֆղանստանի հարցով ՆԱՏՕ -ի արտգործնախարարների վիրտուալ հանդիպման նախապատրաստման աշխատանքները», – գրել է Բլինկենը Twitter- ի իր միկրոբլոգում:
Կողմերը նաև ընդգծել են դաշնակիցների և աֆղան գործընկերների անվտանգ տարհանման նպատակով սերտ համագործակցության կարևորությունը:







































