Friday, 26 06 2026
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի

Նման համամասնությամբ խորհրդի կազմը չի կարող լուծել բուհերում կառավարման հետ կապված խնդիրները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է ՀՀ պետական բուհերի հոգաբարձուների խորհուրդները ձևավորել միասնական մոտեցմամբ: 20 հոգանոց խորհուրդներում հավասարապես ներկայացված կլինեն ուսանողները, դասախոսական կազմը, հիմնադիրը և լիազոր մարմինը: Բուհերի կառավարման խորհուրդները ներկայումս ձևավորված են ՀՀ կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի 975-Ն որոշմամբ հաստատված կարգով: Ըստ այդմ` 16 պետական բուհերում ( որոնցից 12-ն ունեն հիմնադրամների, 4-ը՝ ՊՈԱԿ-ի կազմակերպական-իրավական ձև), գործում են 24-32 հոգանոց խորհրուրդներ, որոնցում յուրաքանչյուր կողմին հատկացված է 25 տոկոս ներկայացվածություն: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ գործող խորհուրդները կառավարչական որոշումներ կայացնելիս երբեմն ունենում են օպերատիվության խնդիր, որը որոշ դեպքերում խոչընդոտում է բուհերի խորհուրդների նախագահների և ռեկտորների ընտրության գործընթացներին: Մասնավորապես, նման իրավիճակ է առաջացել Երևանի պետական համալսարանում: «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով խորհուրդների համար նվազագույն շեմ սահմանվել է 20-ը, ինչն առաջարկվում է ամրագրել բուհերի կանոնադրություններում՝ որպես կարգավորման միասնական տարբերակ: Նոր նախագծով պետական բոլոր բուհերի կառավարման խորհուրդները կունենան 20 անդամ` պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության, բուհի հիմնադրի և լիազորված մարմնի ներկայացուցիչների 25-ական տոկոս` 5-ական անդամի ներկայացվածություն: Առաջարկվող նախագծով փաստացի պահպանվում են բուհերի հոգաբարձուների խորհրդի ձևավորման նախկինում գործող համամասնությունը, ըստ որի խորհրդում ներգրավված բոլոր կողմերն ունեն հավասար ներկայացվածություն:

Հիշեցնենք, որ ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի որոշ դրույթներ։ Մասնավորապես, ՍԴ-ն հակասահմանադրական էր ճանաչել օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերը «3. Հանրային բուհի կառավարման խորհուրդը ձևավորվում է հետևյալ համամասնությամբ. «3. Հանրային բուհի կառավարման խորհուրդը ձևավորվում է հետևյալ համամասնությամբ՝ 1) չորսին առաջադրում է բուհի ակադեմիական խորհուրդը, որոնց ներկայացվող պահանջները, առաջադրման և լիազորությունների դադարեցման կարգը սահմանվում են բուհի կանոնադրությամբ, 2) հինգին նշանակում է համապատասխան լիազոր մարմնի ղեկավարը։

Այս խնդրի առնչությամբ ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ հոգաբարձուների խորհրդի ձևավորման գործող կարգը շատ չի տարբերվում նոր առաջարկվող տարբերակից, այսինքն լիազոր մարմինն ու կառավարությունը նույնքան անդամ ունենան, որքան բուհը: «Այն, ինչն առաջարկվում էր «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքով, որը ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց, այդ համամասնությունը հավասար չէր. Կառավարությունն ու լիազոր մարմինն ավելի շատ ձայն պետք է ունենային ռեկտորի ընտրության ժամանակ: Փաստացի դուրս էր գալիս, որ այնուամենայնիվ, բուհը շատ քիչ դերակատարում էր ունենում: Որևէ կերպ հաշվի չէր առնվում ոչ հոգաբարձուների խորհրդի նախագահի, ոչ ուսանողության, ոչ էլ պրոֆեսորադասախոսական կազմի կարծիքը: Այսինքն՝ ստացվելու էր, որ լիազոր մարմինը նշանակելու էր ռեկտոր և վերահսկողությունը իր ձեռքը վերցներ»:

Նրա խոսքով, դա մեկնաբանում էին այնպես, որ եթե ֆինանսավորողը պետությունն է, ապա պետությունը պետք է ունենա որոշակի վերահսկողություն. «Այո, դա կարող է լինել, բայց մեր նման երկրներում փորձը ցույց է տվել, որ ամենևին պատասխանատվություն չի ունենում պետությունը, իսկ վերահսկողությունն այնքան է, որ սահմանափակում է բուհի գործունեությունը և բուհի ռեկտորին գործելու ազատություն չի տրվում: Նոր նախագծով իրավիճակը մեղմացվում է, և այո, պետք է առաջին հերթին հաշվի առնվի ուսանողական խորհրդի կարծիքը: Սակայն, ես օրինակ, չգիտեմ, թե ինչպես է լուծվում խնդիրը, երբ 20 հոգանոց խորհրդում ռեկտորի թեկնածուները հավաքում են հավասար ձայներ՝ 10/10: Այստեղ նույնպես կա բաց, թե դա ինչպես պետք է լուծվի»,-ասաց Սոֆյա Հովսեփյանը:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի նախկին թեկնածուներից Դավիթ Ղազարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իր կարծիքը խնդրի վերաբերյալ մնում է անփոփոխ. համամասնորեն՝ յուրաքանչյուր մարմնից 25 տոկոս ներկայացվածությունը խորհրդի կազմում ճիշտ չէ` ուսանողները նման համամասնությամբ չպետք է ներգրավված լինեն։ Նա գտնում է, որ նման համամասնությամբ խորհրդի կազմը չի կարող լուծել բուհերում կառավարման հետ կապված խնդիրները։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշեց, որ նախ՝ խնդիրն այն է, որ ուսանողների՝ խորհրդի կազմում 25 տոկոս համամասնություն ունենալը ճիշտ չէ, քանի որ 18-19 տարեկանները չունեն այն աշխարհայացքն ու պատկերացումները, որ մասնակցեն օրինակ համալսարանի ռեկտորի ընտրության գործընթացին կամ համալսարանի զարգացման ռազմավարական որոշումների կայացմանը։ Ընդհանուր տեղեկատվական հոսքին տիրապետելու տեսակետից գուցե ճիշտ է 1-2 ներկայացուցիչ ունենալ, բայց ոչ 25%։ Նրա կարծիքով՝ սա նույնպես ժամանակավոր լուծում է, և մինչև նոր օրենքի ընդունումը ընդունվել է որոշ համալսարանների ռեկտորների ընտրության գործընթացը կազմակերպելու համար։ Մյուս կողմից, քիչ քանակով անդամներ ունենալու դրական կողմն այն է, որ որքան քիչ անդամ, այնքան մեծ է անհատական պատասխանատվության չափը, այլապես որոշ համալսարաններում գործ ունեինք կոլեկտիվ անպատասխանատվության երևույթի հետ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում