
Ռուսաստանի կողմից արտերկիր զենքի մատակարարումը Մոսկվայի ինքնիշխան իրավունքն է: Այս մասին ասել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին վերաբերող հարցին:
«Մենք շատ ենք կարդում և լսում այդ մասին, բայց կցանկանայի ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ մենք համապատասխան փոխգործակցություն ունենք թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ»,- ասել է Զախարովան:
ՌԴ ԱԳՆ խոսնակը նաև հավելել է, որ Մոսկվան հաշվի է առնում տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը պահելու անհրաժեշտությունը:
CNN Turk-ին տված հարցազրույցում Ալիևը «անտրամաբանական» էր որակել ռուսական կողմի հայտարարությունները Հայաստանին զենք մատակարարելու մասին: