Friday, 03 05 2024
Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը. «Ժողովուրդ»
ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի. «Հրապարակ»
Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ»
Ի՞նչ է որոշել Էրդողանը
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն

Իշխանությունը պահը բաց է թողել. Սահմանադրական փոփոխությունները կհանգեցնեն ներքաղաքական ցնցման

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագիրը ներկայացնելիս խոսել է նաև սահմանադրական հնարավոր փոփոխությունների մասին՝ նշելով, որ ՀՀ կառավարության գործունեության 2021–2026 թվականների ծրագրում իրենք որևէ կանխավարկած չեն դրել. «Մեր կանխավարկածն այն է, որ մենք պետք է քաղաքական, հանրային տարբեր շրջանակների հետ ունենանք քննարկումներ։ Իհարկե, այստեղ շատ կարևոր է լինելու իշխող քաղաքական ուժի դիրքորոշումը` որպես ժողովրդի վստահության քվեն ստացած ուժ։ Բայց նաև պիտի ասեմ, որ իշխող քաղաքական ուժի դիրքորոշումը միակը չպիտի լինի, որ ազդի այս որոշման վրա»,– հայտարարել է նա՝ հավելելով, որ սահմանադրական փոփոխություններն անհրաժեշտ են, ու Սահմանադրության կառուցակարգերում մեջ առկա խնդիրները վկայեցին նաև վերջին 7-8 ամիսների իրադարձությունները։ Նա հիշեցրել է, որ, երբ երկրում առկա էր ռազմական հեղաշրջման վտանգ, այդ իրավիճակը շտկելու համար ավելի քան 1 ամիս պահանջվեց։

«Բայց արդյո՞ք սա նշանակում է, որ մենք ընդհանուր առմամբ պետք է գնանք կառավարման կարգի փոփոխության, թե՞ ոչ։ Այս հարցի պատասխանը երևի պետք է գտնենք ավելի մանրամասն քննարկումների տիրույթում»,– ընդգծել է վարչապետը` միաժամանակ կանխատեսելով, որ հարցի շուրջ հանրային կոնսենսուս հազիվ թե ձևավորվի։

Հատկանշական է, որ ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ անհրաժեշտ է սահմանադրական փոփոխություններ անցկացնել, անցում կատարել կիսանախագահական համակարգի, իսկ մինչ այդ էլ շուրջ մեկ տարի գործել էր սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը, որի աշխատանքը կիսատ էր մնացել: Իսկ հիմա վարչապետը կասկածի տակ է դնում սահմանադրական փոփոխությունների լինել-չլինելու հարցը:

Այս առնչությամբ քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Իհարկե, Հայաստանին անհրաժեշտ են սահմանադրական փոփոխություններ: Ես  համաձայն չեմ վարչապետի հետ, հանրային մեծ կոնսենսուս կա, որ գործող Սահմանադրությունը չի համապատասխանում հայ ժողովրդի կացութաձևին մեր պետությունում: Բացի այդ, վարչապետն ինքը խոստացել է, որ առաջիկայում սահմանադրական փոփոխություններ են տեղի ունենալու: Ես կարծում եմ, որ ոչ միայն հանրային կոնսենսուս, այլ նույնիսկ ԱԺ-ում արմատական ընդդիմության հետ կոնսենսուս հնարավոր է այս հարցում, որովհետև չկա ՀՀ-ում լուրջ դերակատարում ունեցող որևէ քաղաքական ուժ, որը չտեսնի սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն և չխոսի  դրա մասին»:

Հարցին,թե արդյոք իշխանությունը մտափոխվե՞լ է, քաղաքագետը պատասխանեց. «Ես չէի շտապի նման եզրակացություն անել: Ամենայն հավանականությամբ, վարչապետը որոշակի հնարավորություններ է տեսնում խուսափելու դրանից, բայց դա չի նշանակում, որ նահանջել է: Հնարավոր է, որ ուղղակի հանրային արձագանքն է ստուգում, քաղաքական դաշտի արձագանքն է ստուգում: Կարծում եմ՝ սահմանադրական փոփոխությունները ուղղակի անհրաժեշտություն են և դա հասկանում է նաև վարչապետը: Քաղաքական դաշտում և հանրության մոտ կա սահմանադրական փոփոխությունների պահանջ: Իշխող ուժն ուղղակիորեն կարող է լայն կոնսենսուս ձևավորել այս խնդրի շուրջ»:

Ռոբերտ Ղևոդյանի համոզմամբ, այդ փոփոխությունները հրամայական են. «Եթե հաշվի առնենք, թե սահմանադրական փոփոխություններից հետո ինչպիսի արհավիրքների միջոցով ենք անցել՝ մեկ հերթական, երկու արտահերթ ընտրություն ընդամենը 4 տարում, պատերազմ, ներքին ճգնաժամեր: Ակնհայտ է դառնում, որ կոնկրետ այս Սահմանադրությունը չի համապատասխանում Հայաստանի հասարակության կացութաձևին: Դա նշանակում է, որ պետք է գտնել այլ ճանապարհ Հայաստանը զարգացնելու համար: Դրա մասին զգուշացնողները շատ էին, այդ թվում նաև ես՝ հաշվի առնելով, որ մենք ՀՀ-ում չունենք զարգացած կուսակցական համակարգ, իսկ խորհրդարանական կառավարման դեպքում անհրաժեշտ է գոնե ինչ-որ չափով զարգացած կուսակցական համակարգ ունենալ»:

Նույն խնդրին անդրադարձավ նաև ՀԱԿ ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը՝ նշելով. «Մենք պնդում ենք, որ պետք է անցում կատարվի կիսանախագահական համակարգի, բայց համարում ենք, որ իշխանությունը պահը բաց է թողել: Պատերազմի, խաղաղության, անվտանգային այն իրավիճակում, որում հայտնվել ենք այս պահին, պատեհ չի նման գործընթաց սկսելը: Հավանաբար պետք է հնարավոր բոլոր քայլերը գործադրել, որպեսզի 1-1,5 տարի հետո, երբ քիչ թե շատ կխախանդվի իրավիճակը, պետք է անցնել կիսանախագահական կառավարման համակարգի:

Մենք բավականին ուշացրել ենք, որովհետև պատերազմական իրավիճակում շատ ավելի լավ կլիներ, եթե կիսնախագահական կառավարում լինել ՀՀ-ում: Ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար շատ լավ կլիներ, որ կիսանախագահական կառավարում լիներ: Բայց հիմա էլ պահը պատեհ չի, որպեսզի նորից ներքաղաքական ցնցման գնանք»:

Հարցին, թե արդյոք այս իշխանության կողմից տեսնում է հետևողականություն սահմանադրական փոփոխություններ իրականացնելու հարցում, Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Այս իշխանության կողմից որևէ ասված խոսք ինձ համար վստահելի չէ, որովհետև դեռևս չի եղել, որ իշխանությունը առավոտյան ասածը կեսօրին պնդի, կեսօրին ասածն էլ երեկոյան չհերքի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում