Եթե մենք կարողանանք արդյունավետ առաջարկներ մշակել Եվրամիության 2,6 միլիարդ եվրոյի հնգամյա ֆինանսական օժանդակության փաթեթի ուղղությունների առնչությամբ, ապա դա կարող է առաջիկա հնգամյակի համար Հայաստանին տալ տնտեսության ընդհուպ երկնիշ աճի ցուցանիշի հավանականության մեծ հնարավորություն: Այդ միտքը արտահայտել է էկոնոմիկայի նախարարը, օրերս տված իր հարցազրույցում: Ինչպես եք գնահատում այս հայտարարությանը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Արտ Լանչ» սննդի կետերի հիմնադիր, գործարար Բակուր Մելքոնյանի հետ: