Saturday, 27 06 2026
15:10
Լյուքսեմբուրգում գրանցվել է սարդերի ներխուժում
Հայաստանի լոգիստիկ կապերը զարգացնելու հեռանկարին Մոսկվան և Բաքուն դեմ են, Եվրամիությունը կկարողանա՞ Ալիևին «դարձի բերել»
14:50
Ուկրաինան նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը
Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը
14:30
Ինչու է ԵՄ-ն շտապում ընդունել Ուկրաինային
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան

Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում կատարված չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել 6 անձի, 2-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են ՀՀ ԱՆ «Պրոֆեսոր Ռ.Օ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենի կողմից կատարված չարաշահումների դեպքերի հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ «Պրոֆեսոր Ռ.Օ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենը, 2001թ.-ից մինչև 2018թ. մայիսը զբաղեցնելով նշված պաշտոնը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, նշված ՓԲ ընկերության աշխատակիցներին հասանելիք հավելավճարների և պարգևավճարների նկատմամբ ունենալով կառավարման լիազորություն, 2010-2018թթ. ընկած ժամանակահատվածում, կենտրոնի հաշվապահների հետ նախնական համաձայնությամբ, ինչպես նաև՝ նշված ընկերության իմունոարյունաբանության լաբորատորիայի, սեռոլոգիական և մանկական բաժանմունքների վարիչների օժանդակությամբ յուրացրել է նշված լաբորատորիայի և բաժանմունքների աշխատակիցների հասանելիք հավելավճարների ու պարգևավճարների 50 տոկոս, ընդհանուր՝ 26.514.391 ՀՀ դրամ առանձնապես խոշոր չափերի գումարը:

Բացի այդ, ընկերության նախկին տնօրենը, իր ընկերոջ կնոջ և կենտրոնի կադրերի հաշվառման բաժնի վարիչի օժանդակությամբ, 2011թ. դեկտեմբերից մինչև 2018թ. հունիսի 26-ն ընկած ժամանակահատվածում ընկերոջ կնոջ հետ կնքել է աշխատանքային պայմանագիր և ՀՀ ԱՆ «Պրոֆեսոր Ռ.Օ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ում ընդունել աշխատանքի՝ որպես բժիշկ-հիստոլոգ: Սակայն հաստատապես տեղյակ լինելով, որ վերջինս աշխատանքի չի հաճախել և չի կատարել աշխատանքային պարտականությունները, պաշտոնեական դիրքն օգտագործելով, նրա հասանելիք աշխատավարձը՝ ընդհանուր 5.507.031 ՀՀ դրամը, վատնելու շահադիտական դրդումներից ելնելով, վերը նշված ժամանակահատվածում յուրաքանչյուր ամիս հաստատել և իր ստորագրությամբ վավերացրել է իր հանձնարարությամբ կենտրոնի կադրերի հաշվառման բաժնի վարիչի կողմից կազմված՝ ընկերոջ կնոջ կողմից աշխատանքի հաճախելու և փաստացի աշխատած ժամաքանակի վերաբերյալ տեղեկություններ պարունակող, բովանդակությամբ կեղծ «Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր», որոնք շրջանառության մեջ դնելով՝ ներկայացրել է վճարման՝ այդ կերպ վատման եղանակով հափշտակելով առանձնապես խոշոր չափի՝ 5.507.031 ՀՀ դրամ գումար:

Չարաշահումների հետևանքով պատճառված վնասից 26.514.391 ՀՀ դրամ գումարը նախաքննության ընթացքում վերականգնվել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՀՀ ԱՆ «Պրոֆեսոր Ռ.Օ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 314-րդ հոդվածի 1-ին մասով, ընկերության գլխավոր հաշվապահներից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իմունարյունաբանության լաբորատորիայի, սեռոլոգիական բաժանմունքի և մանկական բաժանմունքի վարիչներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ նախկին տնօրենի ընկերոջ կնոջը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նշված 6 մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել է և մեղադրական եզրակացությամբ՝ ուղարկվել դատարան:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար որոշում է կայացվել՝ քրեական գործից մաս անջատելու մասին, որի շրջանակներում ընկերության մյուս գլխավոր հաշվապահը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ կադրերի հաշվառման բաժնի վարիչը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Անջատված մասով նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում