«Թալիբան» շարժման ներկայացուցիչները հրավիրել են կանանց՝ մասնակցելու երկրի կառավարմանը և ներկայացված լինելու ապագա կառավարությունում: Այս մասին օգոստոսի 17-ին հայտարարել է Al Hadath ալիքը՝ հղում անելով թալիբների ներկայացուցիչներից մեկին:
Ինչպես նշել է հեռուստաալիքի զրուցակիցը, կազմակերպության անդամները չեն ցանկանում, որ կանայք զոհ լինեն:
Այն բանից հետո, երբ թալիբները գրավել են Քաբուլը, ԶԼՄ-ները տեղեկություններ են հրապարակվել, որ քաղաքի խանութների և գեղեցկության սրահների՝ կանանց նկարներով ցուցափեղկերի վրա խզբզել են: Բնակիչները մտավախություն ունեն, որ թալիբների գալով իրենք կզրկվեն աշխատելու և իրենց սովորական կենսակերպը վարելու հնարավորությունից:
Միևնույն ժամանակ, աֆղանական Tolo News հեռուստաալիքը շարունակել է հեռարձակումը կին հաղորդավարների հետ: Ըստ հեռուստաալիքի սեփականատեր, Moby Media Group-ի տնօրեն Սաադ Մոհսենիի՝ թալիբները դրան դեմ չեն:












































