մոլդովական Չորեսկու գյուղում, կայացավ կանանց ֆուտզալի Եվրոպայի առաջնության նախնական փուլի Հայաստան-Մոլդովա հանդիպումը։ Զոհրաբ Նիազյանի գլխավորած թիմը խոշոր` 8:0 հաշվով հաղթեց դաշտի տերերին:
Դուբլի հեղինակ դարձան Օլգա Օսիպյանը և Անի Ղուկասյանը, մեկական անգամ աչքի ընկան Քրիստինե Մանգասարյանը և Հեղինե Չոփիկյանը: Երկու անգամ էլ մրցակցի ֆուտբոլիստները գրավեցին սեփական դարպասը: