Sunday, 07 06 2026
ՌԴ-ից Հայաստան քաղաքացիների անվճար տեղափոխում կազմակերպելու կասկածանքով անձ է ձերբակալվել
Արման Բաբաջանյանը քվեարկել է Երևանի 8/09 ընտրական տեղամասում
Հիմա էլ ընկած համոզում են, թե ընտրական ցուցակներում Յարություն հայրանունով թուրք կա․ Ալեքսանյան
Մեծ անբարոյականություն է՝ Ռուսաստանից գալ ընտրության և անմիջապես փախչել երկրից
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
Ընտրություններ-2026․ ի՞նչ խնդիրներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 12։00 դրությամբ
Ինչքա՞ն մարդ է մասնակցել ընտրություններին՝ ժամը 11:00-ի դրությամբ
Այսօր մենք դեռ պատրաստ չենք դիմել ԵՄ ին, բարեփոխումները պետք է շարունակել․ Փաշինյան
Կոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ՆԳՆ
ՀՀ-ն չեն կարող զրկել ԵԱՏՄ անդամակցությունից․ հանրաքվեն տեղի կունենա, երբ լինի հանրաքվեի առարկա
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում
Քաղաքացին «հիմար» չէ, իշխանություններից «հավաքագրված» չէ, նա Ռուսաստանից վախեցած է
Հունիսի 6-ին ՄՔԾ-ն ընտրական գործընթացի շրջանակում սպասարկել է 831 հեռախոսազանգ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ցանկության ու կարողության խնդիրը

Քաղաքական սեզոնի ավարտը որոշակիորեն նախանշում է, որ քաղաքական օրակարգի թիվ մեկ խնդիրը կամ ուշադրության թիվ մեկ առարկան շարունակելու է մնալ ղարաբաղյան կարգավորման գործընթացը: Ակնհայտ է, որ այդ գործընթացն իրականում դարձել է Հայաստանի բնականոն զարգացման խոչընդոտ:

Փաստն այն է, որ ղարաբաղյան գործընթացը, ինչպես հայ-թուրքականը 2008-2009-ին, Հայաստանում դադարեցրել է մնացյալ բոլոր զարգացումները, դարձել է հասարակական-քաղաքական կյանքի արգելակ: Ավելին` սկսել է արգելակվել անգամ հասարակական-քաղաքական միտքը, որը թե՛ ընդդիմության, թե՛ մարգինալ, թե՛ իշխանական դաշտերում աշխատում է միայն ու միայն ղարաբաղյան գործընթացի ուղղությամբ: Ասել, թե գործընթացը դրան չարժե` իհարկե սխալ կլինի: Բայց նաև մեծ սխալ է գերագնահատել դրա առկա վիճակը, դրա պատճառները և հեռանկարները, ու ամբողջ հասարակական-քաղաքական էներգիան և ռեսուրսները կամ դրանց զգալի մասը դնել ղարաբաղյան գործընթացի ուղղության վրա:

2011թ. առաջին կիսամյակում տեղի ունեցավ հենց այդ, և մենք թերևս դրա պատճառով է, որ արձանագրեցինք բացարձակապես անպտուղ ժամանակաշրջան: Որևէ հարթության վրա հնարավոր չեղավ առաջընթաց կամ ճեղքում արձանագրել: Տնտեսական համաշխարհային ճգնաժամն իրականում ընդամենը արդարացում է: Բուն պատճառն այն էր, որ Հայաստանի հասարակական-քաղաքական ամբողջ ներուժը կամ ննջում էր, կամ եթե արթուն էր, ապա միայն ղարաբաղյան գործընթացի համար: Գործընթացի բուն բովանդակության մասին խոսվել է բավական շատ, այդ ու թերևս դեռ շատ կխոսվի:

Տվյալ պարագայում, սակայն, տարվա կեսին ամփոփելով անցած զարգացումները կամ անցնող զարգացումները, պետք է փաստել, որ ըստ էության խնդիրը ղարաբաղյան գործընթացի բովանդակությունն էլ չէ: Լավ է զարգանում այն մեզ համար, թե վատ տվյալ դեպքում կարծես թե բացարձակապես կարևոր չէ, քանի որ բուն խնդիրը այն է, որ գործընթացը կես տարի շարունակ կաշկանդել և արգելակել էր հասարակական ու պետական մի ամբողջ համակարգ, պետականության մի ամբողջ ընթացք:

Մինչդեռ բանն այն է, որ հենց այդ ընթացքով է պայմանավորված մեզ, այսինքն` Հայաստանի համար ղարաբաղյան գործընթացի այս կամ այն զարգացման նպաստավորությունը: Այսինքն` այդ գործընթացում Հայաստանն ինչ որ առարկայական հաջողություններ կամ հաջողությունների հավակնություն ներկայացնելու հնարավորություններ կարող է ունենալ միայն այն դեպքում, երբ լուծի իր ներքին խնդիրները: Այդ ներքին խնդիրները նույնքան հայտնի են, որքան հայտնի են ղարաբաղյան առկա գործընթացի վտանգները: Հայաստանում հարկավոր է շոշափելի և կայուն կապ հաստատել պետական քաղաքականություն իրականացնողների և հասարակության միջև, որպեսզի Հայաստանի արտաքին գործընկերները հասկանան, որ գործ ունեն ոչ թե իշխանական լծակների համար պայքարող մի խմբի, այլ իր պետական շահը գիտակցող հասարակության և այդ հասարակության պատվերը քաղաքականության վերածող էլիտայի հետ:

Դրան հասնելու համար հարկավոր է, որ երկրի հասարակական-քաղաքական ներուժն ուղղվի ներքին խնդիրների շուրջ քննարկումների և բանավեճերի գեներացմանը, դրանք քաղաքական զարգացումների շարժիչ ուժ դարձնելուն, դրանց միջոցով գործընթացին հասարակությանը ներգրավելուն: Հայաստանում պետք է հիմնարար քննարկման ենթարկվի օրինականության և իրավունքի խնդիրը և այդ հանգամանքը դրվի բոլոր, անխտիր բոլոր գործընթացների հիմքում: Միայն դրանով կարող է Հայաստանն ամրանալ թե՛ ներսում, թե՛ արտաքին հարթության վրա:

Հակառակ պարագայում, հասարակական-քաղաքական եղած առանց այն էլ սուղ ներուժը ամբողջությամբ կամ գրեթե ամբողջությամբ ուղղելով ղարաբաղյան կարգավորման գործընթացը քննադատելուն կամ գովաբանելուն` նշանակություն չունի, թե որ մեկի հետ գործ ունենք ավելի շատ կամ ավելի հաճախ, մենք ոչ միայն չենք կարողանալու այդ գործընթացում առկա մարտահրավերներին դիմագրավել և խնդիրների լուծում գտնել, այլ կորցնելու ենք նաև ներքին խնդիրների լուծման և մարտահրավերները դիմագրավելու հնարավորությունն ու ուժը:

Ղարաբաղյան գործընթացը ավելին է, քան Հայաստանի արտաքին քաղաքականության խնդիր: Ղարաբաղյան գործընթացը միջազգային օրակարգի թեմա է: Իսկ դա արդեն հարցը դարձնում է առավել ընդգրկուն, դրանից բխող ճառագումները դարձնում է բազմազան և բազմավեկտոր: Հետևաբար, Հայաստանը պետք է ամբողջապես, համալիր կերպով պատրաստվի ղարաբաղյան գործընթացին և գիտակցի, որ դա պարզապես նոր աշխարհակարգի ճանապարհին մի հանգրվանի պայմանական անուն է ավելի շատ, քան կոնկրետ զարգացում: Այն անշուշտ առնչվելու է կոնկրետ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությանը, բայց այդ հարաբերությունը թե՛ Թուրքիայի, թե՛ Հայաստանի համար ընդամենը մի նիշ է այն գլոբալ համատեքստում, որ ունի այդ գործընթացը:

Հետևաբար, խոսքը նոր աշխարհակարգում Հայաստանի նիշի մասին է, որին պետք է արժանանալ կամ որը պետք է նվաճել: Իսկ դրա համար հարկավոր է կարգի բերել ինքնզինքը, այսինքն` հարկավոր է կարգի բերել ներքին կյանքը, ղարաբաղյան գործընթացը ծառայեցնել ոչ թե այդ ներքին կյանքը ստվերելու և խնդիրներից հասարակական ուշադրությունը շեղելու գործին, այլ գործընթացը դարձնել այն խոշորացույցը, որը հնարավորություն կտա ավելի լավ տեսնել ներքին խնդիրներն ու մարտահրավերները: Ամեն ինչ կախված է ցանկությունից: Ամեն ինչ սկսում է ցանկությունից, ինչպես կասեր փիլիսոփան:

Հարցն այն է, թե ով ինչ է ցանկանում ներկայիս ժամանակահատվածում: Ըստ դրա էլ գործածվում է ղարաբաղյան կարգավորման հարցը: Բայց դրա հետ մեկտեղ, խնդիրը նաև կարողանալու մեջ է: Ով ինչ և ինչքան է կարող և ինչպես է կարող ղարաբաղյան գործընթացը ներքին կյանքի խոշորացույց դարձնելու գործում: Այստեղ է, որ կարծես թե կա լուրջ խնդիր, լրջագույն խնդիր, որն արտահայտվեց 2011-ի առաջիկ կիսամյակում և կարծես թե շարունակվելու է հաջորդող ամիսներին: Համենայնդեպս, անցնող ժամանակաշրջանն այդ առումով ակնհայտ դարձրեց Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում ցանկության և կարողության պրոբլեմը: Կհաջողվի՞, արդյոք, դա հաղթահարել առաջիկայում` շատ դժվար է ասել:

Լուսանկարը` Օննիկ Կրիկորեանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում