Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին փախել է երկրից մի ուղղաթիռով, որն ամբողջովին փողով լեցուն է եղել,- հաղորդել է երկրում գործող ՌԴ դեսպանատունը:
Հաղորդման մեջ նշվում է, որ փողերի մի մասը մնացել է օդանավակայանում, քանի որ չի տեղավորվել նախագահական ուղղաթիռում: «Ինչ վերաբերում է ռեժիմի անկմանը, ապա ամեն ինչ ակնհայտ էր այն բանից հետո, թե ինչպես Ղանին փախավ երկրից: Փողով լցված 4 մեքենա եղել է թռիչքուղում։ Գումարի մի մասը խցկել են ուղղաթիռ»,- հաղորդում է դեսպանատան մամուլի խոսնակ Նիկիտա Իշչենկոն:
Ավելի վաղ, հիշեցնենք, ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը Աֆղանստանում Զամիր Քաբուլովը հույս է հայտնել, որ Աֆղանստանի ղեկավարությունը չի տանի ամբողջ գումարը: «Եթե ինչ-որ բան մնացել է, կլինի երկրի հիմնական բյուջեն»,- ասել է նա:
Իրավիճակը Աֆղանստանում սրվել է ԱՄՆ և ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումից հետո, որոնք երկրում են գտնվել 20 տարի: Այդ ընթացքում չի հաջողվել կայունացնել իրավիճակը: Զորքերի դուրսբերումը սկսվել է մայիսին և կավարտվի օգոստոսի վերջին:










































