Թալիբները (Ռուսաստանի Դաշնությունում արգելված ահաբեկչական կազմակերպության՝ «Թալիբանի» զինյալները) հաղորդել են, որ եկել է աֆղանների կյանքում խաղաղություն հաստատելու ժամանակը: Այս մասին երկուշաբթի օրը՝ օգոստոսի 16-ին, ասել է շարժման առաջնորդներից մոլլա Ախունդը:
«Հիմա եկել է փորձարկումների ժամանակը. Մենք կծառայենք ժողովրդին, խաղաղություն կբերենք ժողովրդի կյանք, հնարավորինս հեռու կգնանք մարդկանց կյանքը բարելավելու համար»,- նրա խոսքերն է մեջբերում BBC-ն:
Նա հավելել է, որ թալիբները չէին սպասում, որ կհասնեն իրենց ներկայիս դիրքին:
Ավելի վաղ՝ օգոստոսի 16-ին, շարժման ներկայացուցիչները նաև հայտարարել էին, որ չեն վնասի այն մարդկանց, որոնք կորոշեն Քաբուլի օդանավակայանից տուն վերադառնալ: Նրանք քաղաքացիներին կոչ են արել «առանց վախի» վերադառնալ իրենց աշխատանքին: