Ամերիկացի զինվորականները սկսել են օդ արձակել նախազգուշական կրակոցներ այն բանից հետո, երբ մարդկանց մեծ բազմությունը ներխուժել է Քաբուլի օդանավակայանի թռիչքուղի։ Այս մասին հայտնում է AFP-ն՝ հղում անելով ականատեսներին։
Ավելի վաղ հայտնել էինք, առաջիկա 48 ժամում ամերիկացի զինծառայողների թիվն Աֆղանստանի տարածքում կհասցվի 6000-ի՝ ամերիկացիներին և նրանց օգնություն ցուցաբերած աֆղաններին երկրից դուրս բերելու ջանքերին աջակցելու համար։