Հայիթիում շաբաթ օրը տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 724-ի։ Այս մասին հայտնում է Հանրապետության քաղաքացիական պաշտպանության վարչությունը։
«Երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 724: 500 մարդ մահացել է Հարավ դեպարտամենտում, 100-ը՝ Գրանդ Անս դեպարտամենտում, 122-ը ՝ Նիպպ դեպարտամենտում, երկու մարդ զոհվել է երկրի հյուսիս-արևմուտքում»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ: