Մեքսիկացի գեղեցկուհի Սինտիա դե լա Վեգան Միսս Մեքսիկա մրցույթի երկրորդ մրցանակակիրն էր և պետք է ներկայացներ այդ երկիրը Միսս Աշխարհ 2011 մրցույթում: Սակայն նրան վերջին պահին զրկել են այդ հնարավորությունից:
Սինտիան պնդում է, որ դրա պատճառը իր` 6 ֆունտով (2.72 կգ) գիրանալն է: «Ես շատ տխուր էի և շատ խաբված»,- ասել է 19-ամյա գեղեցկուհին: «Ես լալիս էի, լալիս և լալիս:»
Մեքսիկական մրցույթի կազմակերպիչները պահանջել են, որ նա դիետա պահի և մեղադրել նվիրվածության պակասի մեջ:











































