Նոր Նորք վարչական շրջանում բույսերի բուժումը շարունակվում է։ Այս գիշեր՝ ժամը 04։00-ից մինչև առավոտյան ժամը 07։00, աշխատանքներ կիրականացվեն Նելսոն Ստեփանյան և Մոլդովական փողոցներում։ Այս մասին տեղեկանում ենք «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» կազմակերպությունից:
«Բնակիչներին խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և այդ ժամերին փակ պահել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբների դռները։
Հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,- ասվում է հայտարարության մեջ։










































