Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Ֆրանսիայի արժեքավոր ու անկեղծ մեսիջը Հայաստանին

Օգոստոսի 12-ի կառավարության նիստում հայ-ադրբեջանական սահմանի մոնիտորինգի և դրա շնորհիվ հրադադարի խախտման պատասխանատուներին հայտնաբերելու մեխանիզմի մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անդրադարձը հուշեց, որ Երևանի այդ առաջարկը ՀԱՊԿ մերժում է՝ այստեղ պատրանք էլ չկար, թե կարող է ընդունել, իսկ Մինսկի խմբի համանախագահ երկրների կարծիքն՝ անորոշ է: Անորոշ է, հարաբերական իմաստով, որովհետև մի քանի շաբաթ առաջ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը տվեց դիվանագիտական լեզվով առավելագույնս բաց և պարզ հարցազրույց, որտեղ բավականաչափ պարզ բացատրեց, որ Մինսկի խմբի համանախագահները ճանաչում են Ռուսաստանի ռազմական ներկայությունն ու «պարեկությունը» հայ-ադրբեջանական հակամարտությունում, և իրավիճակի զարգացումը դիտարկում են այդ հանգամանքի առանցքով: Դա չի նշանակում, որ Ֆրանսիան և ԱՄՆ-ը անտարբեր են ռեգիոնում տեղի ունեցողի հանդեպ և չեն մասնակցում Կովկասում ծավալված խաղին, առավել ևս ավելի լայն ռեգիոնալ համատեքստում ճյուղավորումներով: Ամբողջ հարցն այն է սակայն, որ ԱՄՆ ու Ֆրանսիան իրենց ռազմական, ենթակառուցվածքային ներգրավվածության բացակայությամբ ոչ թե հետ են մնում Ռուսաստանից, այլ ստանում են Ռուսաստանի հանդեպ առավելություն: Հետևաբար, նրանք գործնականում հակված չեն լինելու ռեգիոնում, այդ թվում հայ-ադրբեջանական հակամարտության այսպես ասած հրադադարի ռեժիմում ստանձնել ավելի մեծ պատասխանատվություն, քան ունեն այժմ, և քան ունի, քան կա Ռուսաստանի վրա՝ անմիջական ներկայացվածության հանգամանքի բերումով:

Ֆրանսիայի դեսպանի հարցազրույցն ու մեսիջը Հայաստանին, Հայաստանի քաղաքական դասին և հանրությանը, մեծ արժեք է ստանում հենց այդ տեսանկյունից, խոշոր հաշվով՝ քաղաքական ազնվության և անկեղծության տեսանկյունից, Հայաստանին պատրանքային ընկալումների ծուղակից զերծ պահելու և ըստ այդմ իրադարձությունների զարգացման և հնարավորությունների առավելագույնս պրագմատիկ և ռացիոնալ սցենարներ դիտարկելու ու մշակելու տեսանկյունից: Դա Ֆրանսիայի հրաժարումը չէ Հայաստանի հետ աշխատանքից, այլ մատնացույց անելը, թե ինչ տրամաբանությամբ և ուղղությամբ կարող է լինել այդ աշխատանքը իր մեծ նշանակությամբ ու կարևորությամբ, և ինչ ուղղությամբ լինել չի կարող: Ներկայումս, սահմանային մոնիտորինգի թեմայի շրջանառության ֆոնին, թերևս կա շաբաթներ առաջ Փարիզից հղված ազդակը վերարժևորելու անհրաժեշտություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում