Այսօր մենք ունենք 10 հազար բնակչի հաշվով հիվանդացության այն մակարդակը, ինչ տեղի էր ունենում Հնդկաստանում, հինգ անգամ ավելի,- ասել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեն:
Ինչպես նշել է Պաատա Իմնաձեն, այսօր ներդրված սահմանափակումները թույլ են տալիս նվազեցնել հիվանդանոցային հատվածի բեռը:
«Մենք մեծ հույսեր ունենք, որ այդ սահմանափակումները թույլ կտան նվազեցնել հիվանդանոցային հատվածի ծանրաբեռնվածությունը: Դաշտային հիվանդանոցի նոու-հաուն Covid հյուրանոցն է, Covid հյուրանոցը հնարավորինս ընդլայնվում է: Իմ խորին հարգանքն եմ հայտնում իմ բոլոր գործընկերներին, այն, ինչին նրանք դիմանում էին մեկուկես տարի»,- ասել է Իմնաձեն:







































