Saturday, 27 06 2026
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»
Անընդհատ մնում ենք նույն դասարանում, երբ մեր հասակակիցները վաղուց ԲՈԻՀ-ում են
15:30
Չինաստանը գլխավորել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչների ցանկը
Լրջագույն փոփոխություններ են սպասվում ՀՀ-ՌԴ հարաբերություններում. Կրեմլը գործի է դնելու պլան Բ-ն
15:10
Լյուքսեմբուրգում գրանցվել է սարդերի ներխուժում
Հայաստանի լոգիստիկ կապերը զարգացնելու հեռանկարին Մոսկվան և Բաքուն դեմ են, Եվրամիությունը կկարողանա՞ Ալիևին «դարձի բերել»
14:50
Ուկրաինան նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը
Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը
14:30
Ինչու է ԵՄ-ն շտապում ընդունել Ուկրաինային
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք

Հուսով ենք՝ մեզ համար այս դժվարագույն պահին եղբայրական Ֆրանսիան չի լքի հայ ժողովրդին. ԱԺԲ-ի նամակը Ֆրանսիայի դեսպանին

Ազգային ժողովրդավարական բևեռի խորհուրդը այսօր Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց ակցիա իրականացրեց, որից հետո նամակ հանձնեցին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

Ստորև ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ․

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, նորին գերազանցություն պարոն Ժոնաթան Լաքոտին

Ձերդ գերազանցություն,

Հայաստանն ու տարածաշրջանը լրջագույն ցնցումների մեջ են և դրանք գոյութենական մարտահրավերներ են ստեղծել Հայաստանի համար։

Միևնույն ժամանակ, այս իրավիճակը նոր հնարավորություններ է ստեղծում թե՛ Հայաստանի ու տարածաշրջանի, և թե՛ Արևմուտքի մեր բարեկամ երկրների, այդ թվում՝ մեզ համար շատ կարևոր երկիր Ֆրանսիայի համար:

Գոհունակությամբ փաստում ենք, որ և Հայաստանի 1-ին Հանրապետության ժամանակ, և խորհրդային օկուպացիայից հետո անկախության վերականգնման ամբողջ ներկայիս ընթացքում Ֆրանսիան Հայաստանի կողքին է։

Մեր երկրների միջև գոյություն ունեցող առանձնահատուկ հարաբերությունները թևակոխում են նոր փուլ: Եվ կրկին համընկնում են Հայաստանի Հանրապետության Ֆրանսիական Հանրապետության շահերը:

Համընկնում են, որովհետև դրանք հիմնվում են ազատության, հավասարության և եղբայրության ֆրանսիական սկզբունքներից բխող մարդասիրական ու ժողովրդավարական համամարդկային արժեքների վրա:

Հուսով ենք, որ մեզ համար այս դժվարագույն պահին եղբայրական Ֆրանսիան չի լքի հայ ժողովրդին ու Հայաստանի Հանրապետությանը և կշարունակի ջանքեր գործադրել, որպեսզի իրականություն դառնան միջազգային հանրության, այդ թվում` Ֆրանսիայի ստանձնած հանձնառությունները:

Հարյուր տարի առաջ հանգամանքների բերմամբ խափանված այդ հանձնառությունների կատարումը կվերակերտի Ազգերի լիգայի Զեկույց առաջարկով (24 փետրվարի 1920 թ.) և ԱՄՆ Նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռով (22 նոյեմբերի 1920 թ.) սահմանված Հայաստանի Հանրապետությունը, որը կդառնա տարածաշրջանում կայուն խաղաղության և Ֆրանսիայի, Եվրոպայի ու ամբողջ Արևմուտքի ռազմավարական շահերի հենքը։

Ընդունեք խնդրեմ Ազգային-ժողովրդավարական բևեռի և առաջադեմ հայ հանրության ջերմագին ողջույններն ու եղբայրության հավաստիացումը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում