Sunday, 21 06 2026
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ

ՀԱՊԿ-ը մերժել է Հայաստանի առաջարկը. ինչ կասեն ԱՄՆ-ը ու Ֆրանսիան

Եթե ՀԱՊԿ համար դա ընդունելի չէ, ապա այլընտրանքը մնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դիտորդական առաքելությունը, օգոստոսի 12-ի կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հիշատակելով շաբաթներ առաջ հայ-ադրբեջանական սահմանում հրադադարի ռեժիմի մոնիտորինգի վերաբերյալ արած իր առաջարկը: Նիկոլ Փաշինյանն այն փաստացի կրկնում կամ հիշատակում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի Հայաստան այցից հետո, ինչը թերևս նշանակում է, որ ՀԱՊԿ-ը մերժել է Հայաստանի այդ առաջարկը և մտադիր չէ ստանձնել հրադադարի ռեժիմի մոնիտորինգի պատասխանատվություն:

Հասկանալի է, թե ինչու է ՀԱՊԿ-ը մերժում, և միաժամանակ այլ բան սպասելը թերևս լինելու էր միամտություն: Մոնիտորինգի ենթարկել հայ-ադրեջանական սահմանի հրադադարի ռեժիմը, նշանակում է արձանագրել, որ այն խախտում է Ադրբեջանը: ՀԱՊԿ պետությունները, որ ունեն Ադրբեջանի հետ սերտ ռազմա-քաղաքական առաքելություն, որևէ պարագայում չեն արձանագրի հրադադարի խախտման համար Ադրբեջանի պատասխանատվությունը: Ըստ այդմ, ինչպես մեկնաբանել էի Զասի այցն ավելի վաղ, դրա բուն նպատակը թերևս եղել է ոչ թե Երևանին գործնական աջակցությունը կամ դրա վերաբերյալ հարցեր քննարկելը, այլ Երևանի հետ թերևս պայմանավորվելը, որ ՀԱՊԿ-ը հնարավորինս քիչ դրվի հայ-ադրբեջանական կոնֆլիկտում դաշնակցային պարտավորության փաստի առաջ:

ՀԱՊԿ հարցն այդ առումով պարզ է, և թերևս վաղուց: Ամբողջ հարցն այն է, թե արդյո՞ք Մինսկի խմբի համանախագահ երկրները պատրաստ են ստանձնել մոնիտորինգի պատասխանատվություն: Ինչպես հայտնի է, կա այսպես ասած Կասպրշիկի գրասենյակը, որ մոնիտորինգ էր իրականացնում Արցախում: Արդյո՞ք այդ գրասենյակը այսպես ասած կգործարկվի հայ-ադրբեջանական սահմանին: Թեև, իր նախկին տեսքով, այն տեսքով, որ կար մինչև պատերազմն ու գործում էր Արցախում, այդ գրասենյակը գործնականում ընդամենը հերթապահ մի բան էր, ոչ ավելի:

2016 թվականի մայիս-հունիսին Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի շրջանակում քննարկվում էր մոնիտորինգի խմբի ընդլայնման հարցը, թեև դա ընդամենը ընդլայնելու էր հերթապահությունը, քանի որ խնդիրը ոչ թե կազմն է, այլ գործունեության մեխանիզմի սկզբունքային փոփոխություն և սահմանային մշտական տեղակայումը, այլ ոչ թե նախապես տեղեկացված այցերը, ընդ որում մի պարագայում, երբ ադրբեջանական կողմը շատ հաճախ ուղղակյի մերժում էր մոնիտորինգը այս կամ այն ուղղությամբ: Այդպիսով, ի՞նչ արձագանք է ունենալու Երևանի առաջարկը Մինսկի խմբի համանախագահ երկրներում: Նրանք պատրա՞ստ են հայ-ադրբեջանական սահմանի հրադադարի ռեժիմի մոնիտորինգի սկզբունքային նոր մեխանիզմի ներդրման, առնվազն այդ հարցն օրակարգ բերելուն և քննարկելուն: Հարկ է նկատել նաև, որ դրան զուգահեռ, հայ-ադրբեջանական սահմանի մասնավորապես տավուշյան հատվածի մի քանի կետերում ծավալվում են ռուսական սահմանապահ ուղեկալներ: Դրանց խնդիրը անշուշտ մոնիտորինգը չէ, այլ տեղակայումն ու ադրբեջանական սադրանքների հնարավորության կանխարգելումը: Սակայն, այդ մեխանիզմի գործարկման պարագայում, արդյո՞ք Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան հակված կլինեն մոնիտորինգի մեխանիզմի քննարկման: Թեև չկան գործնական նշաններ, որ նրանք հակված էին դրան մինչ ռուս սահմանապահների տեղակայման մասին Փաշինյանի հայտարարությունը: Այդուհանդերձ, ՀԱՊԿ մերժումից հետո Երևանն արդյո՞ք ավելի ինտենսիվ է փորձելու առաջ մղել Մինսկի խմբի համանախագահության մոնիտորինգի մեխանիզմի գաղափարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում