Մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը բավական կոշտ է արձագանքում 8-րդ գումարման ԱԺ աշխատանքներին։ Ասում է՝ ընդդիմությունը մոռացել է՝ ուր է եկել, փողոցի բառամթերքը բերել են խորհրդարան ու փորձում են հանրության նյարդերը։ Նշում է՝ ընդդիմությունը խորհրդարանում փողոցի իներցիայով է գործում․ «ԱԺ-ում կան անորակներ, նրանց պետք է փողոց շպրտել»։