Արդեն երկրորդ օրն է ՝ Փհենյանը Սեուլի հետ չի շփվում հատուկ հաղորդակցության գծի միջոցով, որը վերականգնվել էր պետությունների միջև անցած ամսվա վերջին։ Շփման բացակայությունը նկատվում է Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի առաջիկա զորավարժությունների ֆոնին: Այդ մասին հայտարարել է հարավկորեական Yonhap գործակալությունը:
Նշվում է, որ հարավկորեական բանակը երկրորդ օրն է՝ փորձում կապ հաստատել ԿԺԴՀ -ի հետ, սակայն հյուսիսկորեական կողմն անտեսում է այդ փորձերը: Ավելի վաղ Կորեայի աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի քարոզչության բաժնի պետի տեղակալ Կիմ Յեոնգը՝ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի կրտսեր քույրը, բողոքել է Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի նախատեսվող զորավարժությունների դեմ: Նա դրանք անվանել է «ԿԺԴՀ-ի նկատմամբ ԱՄՆ-ի թշնամական քաղաքականության ամենակարևոր մասը»:
Երկու երկրների զորքերի համատեղ վարժանքները նախատեսված են օգոստոսի 16-26-ը:











































