Եգիպտոսում մտադիր են պայքարել հյուրանոցների միջև անօրինական մրցակցության դեմ, որոնք իջեցնում են գները և զբոսաշրջիկների համար իրականացնում ոչ բավական լավ սպասարկում։ Իշխանությունները մտադիր են սահմանել նվազագույն գներ։
Նոյեմբերի 1-ից 5 աստղանի հյուրանոցում գիշերակացը մեկ անձի համար կարժենա 40 դոլար, իսկ 4 աստղանիում՝ 28 դոլար։ Նման հայտարարությամբ է հանդես եկել զբոսաշրջության հարցերով նախարար Խալեդ ալ-Անանին։
Կառավարությունը մշակում է մի շարք ծրագրեր՝ ուղղված զբոսաշրջության ոլորտի վերականգնմանը։ Այսպիսով՝ իշխանությունները նվազեցրել են օդանավակայանում ինքնաթիռների սպասարկման գինը 20-50 տոկոսով և ավիավառելիքի զեղչեր սահմանել, որոնք կգործեն մինչև 2022 թվականի ապրիլ ամիսը։
Իշխանությունները ծրագրում են նաև հայտնի զբոսաշրջային վայրերի միջև ներքին ավիաչվերթներ գործարկել։









































