Քիչ առաջ մեզ հայտնի դարձավ, որ Ձերբակալվածների նախնական պահման վայրից Կենտրոն-Նորք Մարաշ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան են տեղափոխվել օգոստոսի 9-ին ձերբակալված Տիգրան Առաքելյանը, Սարգիս Գևորգյանը և Արտակ Կարապետյանը։ Այստեղ պետք է վճռվի նրանց խափանման միջոցը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ի երեկոյան ժամը 22:00-ի սահմաններում Կարապի լճի տարածքում ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպից հետո ՀԱԿ ակտիվիստ երիտասարդներ Դավիթ Քիրամիջյանը, Տիգրան Առաքելյանը, Վահագն Գևորգյանը, Արեգ Գևորգյանը, Սահակ Մուրադյանը, Արտակ Կարապետյանը և Սարգիս Գևորգյան ձերբակալվել էին:
Հիշեցնենք նաև, որ ընդդիմադիր ակտիվիստների գործողությունների փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի առաջին կետի և 316 հոդվածի առաջին մասի հատկանիշներով:








































