Monday, 13 05 2024
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան
Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև
Մետրոպոլիտենն այսօրվանից աշխատելու է մինչև ժամը 24։00-ն
Ասել եմ՝ բակերում սպիտակ լույսեր պետք չի դնել. ավելի շատ վնաս ենք տալիս, քան օգուտ. Ավինյան
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա

Հոկտեմբերի 27-ի բոլոր գործող անձինք կամ դաշնակ էին, կամ նախկին դաշնակ. ցավում եմ Սեյրան Օհանյանի համար, որ խելքը տվել է նրանց

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը օրերս հայտարարել է, թե ճանապարհների ապաշրջափակման դեպքում թուրքերը գալու են, մեր շատ համերկրացիների հետ միասին կամ ուրիշի անուններով գնեն անշարժ գույք, լցվեն Սյունիք:

«Այսօրվա իշխանությունները որդեգրել են հետնահանջի քաղաքականությունը: Այս պայմաններում ճանապարհների ապաշրջափակումը բերելու է մեր երկիրը, հատկապես Սյունիքի հատվածը տնտեսական մեծ ճնշման ու այդ հատվածում հակառակորդը, Թուրքիան փոխելու է մեր ժողովրդագրական պատկերը: Պարզ ասած, թուրքերը գալու են, տնտեսական ճնշման ենթարկեն մեզ, լցվեն, մեր շատ համերկրացիների հետ միասին կամ ուրիշի անուններով գնեն անշարժ գույք, լցվեն: Դա մեզ օգուտ չի տալու»,-ասել էր նա:

Այս թեմայի վերաբերյալ Հայաստանի ժողովրդական կուսակցության անդամ, մեղրեցի Գրիգոր Հարությունյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Սեյրան Օհանյանի այդ հայտարարություններն աբսուրդի ժանրից են:

«Պարզապես մարդկանց արդեն 3-4 օր է, լարվածության մեջ են պահում, դա է նրանց նպատակը: Ժողովրդին խուճապի մեջ են ուզում գցել: Ես դա համարում եմ անլուրջ խոսակցություն:

Դա աբսուրդի ժանրից է: Մեկ ուրիշ բան ասեմ. Հայաստանի Հանրապետության օրենքով որևէ արտասահմանցի, նույնիսկ սփյուռքահայ, իրավունք չունի Հայաստանում հող գնելու: Այդ օրենքը վաղուց ընդունված է, գործում է: Կարող է գան Երևանում բնակարան գնեն, բայց երբեք  բնակարանի տակի հողը չեն կարող առնել:

Իրենք չեն տեսնո՞ւմ, թե ինչեր են նախատեսվում Սյունիքը զարգացնելու համար: Ի՞նչ են ուզում Սյունիքի ժողովրդից, հանգիստ թողել էլի: Մարդիկ աշխատում են, ապրում են, հիմա էլ Հյուսիս-Հարավ ճանապարհը պետք է կառուցվի:

Ես ցավում եմ իր համար, խելքը տվել է դաշնակներին, մնացածներին, պետք չի:  Ինքը պատերազմով անցած մարդ է, լուրջ մարդ է, պետք չի այդպիսի բաներ ասել»,-ասաց Գրիգոր Հարությունյանը:

Նա կոչ արեց ԱԺ-ում հայտնված ընդդիմադիր ուժերին հանգիստ թողնել ոչ միայն Սյունիքը, այլ ամբողջ Հայաստանը և հայերին, ժողովրդի նյարդերի վրա չխաղալ. «Մարդիկ հազիվ ուզում են մտնել աշխատանքային հուն, երկրին լուրջ ֆինանսական աջակցություն է ցուցաբերվում: Երեկ Բայդենի  հայտարարությունը լսեցինք, դրանից առաջ Մակրոնի: Այնպես որ ամեն ինչ նորմալ կլինի»:

Հարցին, թե երկար կյանք կունենա՞ այս խորհրդարանը՝ հաշվի առնելով ընդդիմության պահվածքը, ՀԺԿ անդամը պատասխանեց. «Ի՞նչ պետք է անեն, ես համոզված եմ, որ խորհրդարանը կաշխատի մինչև իր լիազորությունների ավարտը՝ անկախ նրանից ընդդիմությունը կաշխատի, թե չի աշխատի:

Տեսեք, հենց Հոկտեմբերի 27-ի անունը տալիս են, նրանք բոլորը խառնվում են իրար, սկսում են դժգոհել: Հոկտեմբերի 27-ը կատարողները դաշնակներն են, իսկ կազմակերպիչներն էլ թաքցրեցին, չերևաց, թե ով է կազմակերպել: Բոլոր գործող անձինք կամ դաշնակ էին, կամ նախկին դաշնակ էին: Դրա համար, հենց Հոկտեմբերի 27-ի անունը տալիս են, նրանք խառնվում են իրար, ինչը նկատեց նաև Ալեն Սիմոնյանը»:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում