Ամերիկյան SpaceX ընկերությունը հավաքել է պատմության մեջ ամենամեծ Starship հրթիռը։ Հրթիռի ընդհանուր երկարությունը 120 մետր է, դա նրան դարձնում է ամենամեծը հրթիռների շարքում, որոնք երբևէ ստեղծվել են տիեզերք թռիչքի համար։ Այս մասին գրում է N+1 պորտալը։
Ընկերությունը դրա վրա աշխատում է ոչ առաջին տարին և այս ընթացքում փորձարկել է մի քանի նախատիպ։ Դրանցից մի քանիսը պայթել են, մի քանիսին էլ հաջողվել է թռիչք իրականացնել և հաջող վերադառնալ։
Հրթիռի հավաքումն իրականացվել է Տեխասի Բոկա-Չիկա կոսմոդրոմում։
Երկու աստիճանով Starship-ի լիարժեք նախատիպը պետք է իրականացնի առաջին ուղեծրային թռիչքը, որի ժամկետն ընկերությունը չի հայտնում։ SpaceX-ում ցանկանում են Starship համակարգն օգտագործել դեպի Լուսին և Մարս թռիչքների համար։