Իշխանության և ընդդիմության հակադրության ևս մեկ փուլ ավարտվեց։ Վերջապես, երրորդ փորձից Իշխան Սաղաթելյանն ընտրվեց ԱԺ փոխխոսնակ։ Բայց արդյոք խորհրդարանում ճգնաժամը հանգուցալուծվեց, դատելով տրամադրություններից այն արդյո՞ք մշտական բնույթ չի կրելու։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Էդուարդ Անտինյանի հետ:
Նրա կարծիքով՝ ԱԺ ընդդիմությունը եկել է խորհրդարան,որ այս ձևով տապալի իշխանությունը․ «Ընդդիմությունը խորհրդարանի խաղի կանոններով իշխանությանը չի տապալելու, ուշացած դուրս կգան փողոց ու ժողովուրդը նրանց չի աջակցի: ԱԺ ընդդիմությունը թույլ է տալիս նախկին ու ներկա ընդդիմության հավաքական սխալները: Նրանք ձախողված են․ իշխանությունը պետք է աշխատի արտախորհրդարանական ուժերի հետ»: