1981 թ. օգոստոսի 12-ին ամերիկյան «IBM Corporation» ընկերությունը թողարկեց համակարգչի առաջին տարբերակը` IBM 5150, որով դրվեց ժամանակակից համակարգիչների արտադրության սկիզբը:
Առաջին համակարգիչն արժեր 1565 ԱՄՆ դոլար, այն համեմատաբար փոքր չափերի էր, ուներ ընդամենը 64 կիլոբայթ հիշողություն:
Համակարգչում չկար հիշողության կրիչ /վինչեստեր/, այն չուներ լազերային սկավառակի համար նախատեսված տեղ:
Վաճառքի հանվելուց հետո միայն առաջին տարում վաճառվեց 130 հազար համակարգիչ, իսկ արդեն 2000թ. վաճառված համակարգիչների թիվը գերազանցեց 140 միլիոնը: