4 մլրդ տարի է պահանջվել, մինչև որ Երկիր մոլորակը դարձել է մարդկանցով ու կենդանիներով բնակեցված: Գիտնական Դևիդ Ռոբերտսը 4 րոպեում ցույց է տվել, թե ինչպես է փոխվել մեր մոլորակը:
Երկիր մոլորակի պատմությունը սկսվում է 4,5 մլրդ տարի առաջ: Սկզբում այն, ըստ գիտնականի, հրե գունդ է եղել: Հետո աստիճանաբար ջերմաստիճանը մոլորակի վրա սկսել է նվազել և ձևավորվել են տեկտոնական սալիկներ: Ռոբերտսը տեսանյութում ցույց է տվել, թե ինչպես է Երկիր մոլորակը ծածկվել օվկիանոսներով, ինչպես են առաջացել առաջին աշխարհամասերը, որոնք բարձրացել են ջրի երես: Այսպես կոչված, սուպեր աշխարհամասերը կտրատվել են և առաջացել են առանձին աշխարհամասեր:
Իսկ տեսանյութի վերջում մեգապոլիսների փայլող լույսերով երևում է ժամանակակից Երկիր մոլորակը: