Friday, 26 04 2024
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր

«Անիմաստ է ՄԱԿ ԱԽ դիմելը, այդ կառույցը հրաժարվեց քննարկել մեր  հարցը նույնիսկ պատերազմի ծանր օրերին»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Գարիկ Քեռյանը։

-Պարոն Քեռյան, սահմանային իրավիճակի լարվածության ֆոնին հասարակական-փորձագիտական դաշտում  ակտիվորեն քննարկվում է ՄԱԿ ԱԽ դիմելու տարբերակը; Ձեր կարծիքով ի՞նչ կտա նման որոշումը, մի փոքր չափազանցված չե՞ն մեր այն սպասելիքները, որ եթե դիմենք՝ ի նպաստ Հայաստանի որոշումներ կընդունվեն։

-Ես անիմաստ եմ համարում ՄԱԿ ԱԽ դիմելը։ ՄԱԿ-ը հրաժարվեց քննարկել հարցը նույնիսկ պատերազմի ծանր օրերին, երբ օրական հարյուրավոր երիտասարդներ էին զոհվում։ Իսկ անվտանգության խորհրդի առաքելությունը հենց  նման իրավիճակներում արագ ու օպերատիվ միջամտելն է։ Այնինչ, մինչ այսօր մենք չգիտենք, որ երբ հարցը ՄԱԿ-ում չքննարկվեց՝  ո՞վ էր վետո դրել և ինչու՞ չքննարկվեց։

Իսկ հիմա եթե դիմենք ՄԱԿ-ին, ի՞նչ պետք է ձևակերպենք, ասենք ՝ չենք ուզում Ադրբեջանի հետ սահման ունենալ կամ Ադրբեջանի հետ չե՞նք կարողանում սահմանագծում անել։ Բնականաբար նման սահմանային  կամ տարածքային վեճեր, կոմունիկացիաների խնդիր, միջպետական հարաբերություններ ՄԱԿ-ի ԱԽ-ն չի քննում։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննում է ավելի մեծ, ավելի գլոբալ խնդիրներ, որոնք կապված են պատերազմների ծագման, պատերազմների կանխման, էթնիկ զտումների կանխման, հումանիտար աղետների ու այլ ավել բարդ իրավիճակներ։ Պատմությունը ցույց է տվել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այնքան իներտ  ու դանդաղաշարժ մարմին է, որ  մինչև մի հարց քննարկում է՝ տևում է ամիսներ։ Օրինակ՝ եզդիների ցեղասպանությունը Սիրիայում՝ՄԱԿ-ը քննարկե՞ց, ո՛չ, միջոցներ ձեռնարկե՞ց   կասեցնելու՝ ո՛չ, երբևիցե դիտորդներ ուղարկե՞ց, ո՛չ։ Կարող ենք իհարկե ձևի համար դիմել, բայց դա վերջում կարող է մեզ համար ծիծաղելի մի բանի վերածվել։

-Ադրբեջանի սադրիչ գործողություններն ի՞նչ նպատակ են հետապնդում։ Այս ամենն արվում է, որպեսզի Հայաստանին պարտադրեն սահմանագծու՞մ իրականացնել։

Ադրբեջանը բարձրացնում է դեպի Նախիջևան միջանցքի հարցը, անկլավների հարցը և իր ուզած քարտեզներով սահմանագծման հարցը։ Բնականաբար այս երեք մոտեցումներն էլ  Հայաստանի համար շատ խնդիրներ կարող են առաջացնել։ Դժվար թե երկու պետություններն այս հարցերը կարողանան լուծել երկկողմ բանակցություններով կամ շփումներով։ Միակ տարբերակն այն է, որ Մինսկի խմբի համանախագահ երկրների միացյալ հանձնաժողովը կամ թեկուզ Ռուսաստանի միջնորդական առաքելությունը որոշակի սկզբունքներով այս սահմանագծումն իրականացնի՝մասնագիտական չեզոք քարտեզների հիման վրա ու երկու կողմերը դա ընդունեն։ Եթե մնաց երկկողմանի՝ իրավիճակը շարունակվելու է այսպիսի լոկալ պատերազմների տեսքով։

Իսկ այս իրավիճակում մեր անելիքները որո՞նք պետք է լինեն։ Վարչապետ Փաշինյանն ասաց, որ իմաստ ունի  դիտարկել հայադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների տեղակայման հարցը, ինչը հնարավորություն կտա սահմանազատման և սահմանագծման աշխատանքներն իրականացնել առանց ռազմական բախումների ռիսկի։ Այս տարբերակն ինչքանո՞վ արդյունավետ կարող է լինել։

-Եթե Նիկոլ Փաշինյանն այդպիսի բան է ասում, նշանակում է, որ Հայաստանն այժմ չունի ռեսուրս ու հնարավորություն ամբողջ սահմանը պաշտպանելու համար, եթե Ադրբեջանն այդտեղ գործադրի ռազմական ճնշում։ Սա պարզապես ի ցույց է դնում այն, որ մենք ներկա պահին չենք կարող սահմանը մեր ուժերով պահել, ճիշտ այնպես՝ ինչպես չենք կարող պահել հայ-թուրքական սահմանը։ Այնպես որ եթե ռուսական զորքը չկանգնի, ուրեմն երեկվա նման միջադեպերը կարող են ամեն օր կրկնվել։

-Բայց սա նշանակում է, որ Մինսկի խումբն այս հարցերից ամբողջությամբ դո՞ւրս է մնում։

-Մինսկի խումբը ստեղծվել է Լեռնային ղարաբաղի հակամարտության կարգավորման համար։ Նա կարող է շարունակել բանակցություններն ու իր ինչ-որ օրակարգ առաջադրել։ Չնայած Ադրբեջանը դա չի ընդունում, համարում է հարցը լուծված։ Բայց Մինսկի խումբը չի ստեղծվել հայ-ադրբեջանական սահմանագծման համար։ Սա նոր գործառույթ է, որը նա կարող է վերցնել կամ չվերցնել։ Բայց  ես ուզում եմ մեջբերել անձամբ ՌԴ նախագահ Պուտինի  այն հայտարարությունը, որ իրենք պատրաստ են  այս հարցում օգնություն ցուցաբերել։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում