Thursday, 23 09 2021
01:00
ԱՄՆ-ն և ԵՄ-ն կհամագործակցեն կորոնավիրուսի վերաբերյալ ապատեղեկատվության դեմ պայքարի հարցում
Իսրայելական անօդաչու թռչող սարքն ընկել է Սիրիայի տարածքում
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Սամվել Կարապետյանին եւ «Հայկական բիզնես ֆորում 2021»-ի մասնակիցներին
00:20
Աֆղանստանում տնային տնտեսությունների միայն հինգ տոկոսն ունի բավարար քանակությամբ օրական սնունդ. ՄԱԿ
00:10
Գերմանիան ԱՀԿ ղեկավարի պաշտոնում կրկին առաջադրել է Գեբրեյեսուսի թեկնածությունը
00:00
Բորիս Ջոնսոնը խորհուրդ է տվել Ֆրանսիային «հավաքել իրեն» AUKUS համաձայնագրի հարցում
23:50
Alitalia ավիաընկերությունը չեղարկել է ավելի քան 160 չվերթ
23:40
ԱՄՆ-ում դեռահաս է մահացել փողոցային կրակոցների հետևանքով
Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՄԱԿ-ում Էրդողանի հայտարարություններին
Կրեմլում դժվարացել են ասել, թե Պուտինը երբ դուրս կգա ինքնամեկուսացումից
Մահվան ելքով ավտովթար՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին
23:10
ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպանը հետ կվերադառնա Վաշինգտոն
23:00
Ավստրալիայում գրանցվել է երկրի պատմության ընթացքում ամենաուժեղ երկրաշարժը
22:50
Աֆղանստանում զինված հարձակման հետևանքով հինգ մարդ է մահացել
Վրաստանի վարչապետը հանդիպում Է անցկացրել Ավստրիայի, Թուրքիայի եւ Մոլդովայի ղեկավարների հետ
22:30
Ֆրանսիայի պաշտպանության նախարարը խոսել է ՆԱՏՕ-ի ներսում քաղաքական երկխոսության բացակայության մասին
22:20
Բայդենն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել
Արշակ Կարապետյանը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել զինված ուժերում բջջային կապից օգտվելու հրամանի պահանջների կատարմանը
ՀՀ ոստիկանապետն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն
Թուրքական Bayraktar TB3 անօդաչուի առաջին թռիչքը նախատեսվում է 2022 թվականին
21:40
Ուկրաինան կարող Է ԵՄ-ի հետ «բաց երկնքի» մասին համաձայնագիրն ստորագրել հոկտեմբերի գագաթնաժողովում
Ամբողջ աշխարհը Ուկրաինայի հետ է, բայց մեզ տխրեցնում է ՀՀ դիրքորոշումը․ Բոժկո
Մեկնարկել է Գյումրու ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը
21:10
Հանգստի լավագույն ուղղությունները 2021 աշնանը
Ունենք ԱԺ պատգամավորներ, ովքեր կառաջադրվեն ՏԻՄ ընտրություններին որպես համայնքի ղեկավարներ․ Բաքոյան
ՌԴ-ն Մինսկի խումբը ԼՂ խնդրի կարգավորման տեսանկյունից կարևոր գործիք է համարում
Անկախության տոնի առթիվ Տաջիկստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Միրզոյանը Լիտվայի իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից ՀՀ տարածք ներթափանցման հետևանքով ստեղծված իրադրությանը
20:20
Զելենսկին և Էրդողանը քննարկել են ազատ առևտրի և ռազմական համագործակցության հարցեր
Էրդողանն ու Վրաստանի վարչապետը քննարկել են Կովկասում տիրող իրավիճակը

ՀՀ ԱԱԾ-ն ավարտել է ազգային թշնամանք հարուցելու դեպքով քննվող քրեական գործի նախաքննությունը

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ավարտվել է զանգվածային լրատվության միջոցներ օգտագործելով ազգային թշնամանք հարուցելուն ուղղված գործողություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, քրեական գործով կատարված համակողմանի և արդյունավետ քննության ընթացքում ձեռք է բերվել փոխկապակցված, հավաստի և բավարար ապացույցների համակցություն առ այն, որ ազգությամբ եզդի Ս.Ս-ն, հանդիսանալով Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ, հրապարակավ կատարել է Հայաստանի Հանրապետությունում իրենց ուրույն ազգային ու էթնիկ ինքնությունն ունեցող, պատմականորեն ձևավորված խմբի՝ ազգային փոքրամասնություն հանդիսացող եզդիների և նրանց հետ ավանդաբար բարիդրացիական հարաբերությունների մեջ գտնվող հայերի միջև ազգային թշնամանք հարուցելուն ուղղված գործողություններ:

«Մասնավորապես՝ վերջինս տեղեկացված և համոզված լինելով, որ Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ապահովում է ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով և դրանցից բխող իրավական մյուս ակտերի ուժով Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ եզդիների ազգային և էթնիկ ինքնության, իրենց ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունքը՝ նպատակ է ունեցել տարածել այնպիսի հայացքներ ու գաղափարներ, որոնք հանրության շրջանում կստեղծեն հայերի և Հայաստանի Հանրապետության բացասական կերպար, կխարխլեն վստահությունն ու հարգանքը, փոխադարձ անվստահություն, ատելություն և արհամարհանք կսերմանեն հայերի ու եզդիների միջև»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ այդ ամենով հանդերձ, հիշյալ անձը, 2020 թվականի մայիսին Իրաքի Հանրապետությունում գործող «yezidinews.com» լրատվության միջոցն օգտագործելով, այդ կայքին տված հարցազրույցում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է հայտնել: Ըստ այդ տեղեկությունների՝ տվյալ իրավապաշտպանը Հայաստանի Հանրապետությունը օտարերկրյա լրատվական ծառայության միջոցով ներկայացրել է որպես քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային և հանրային կյանքի այլ բնագավառներում ազգային խտրականություն դրսևորող պետություն, որն իբր արտահայտվել է հայերի կողմից եզդիների իրավունքների և ազատությունների՝ ազգությամբ պայմանավորված ոտնահարմամբ, եզդիների կրոնը հրապարակավ կամ մասնավոր կարգով դավանելու կամ այլ ձևով արտահայտելու իրավունքի խախտմամբ, եզդիների կյանքի, սեփականության, նրանց կողմից իրենց ինքնությունն ու ավանդույթները պահպանելու, կրթության, լեզուն գործածելու ազատության իրավունքների կոպտագույն խախտումներով և սահմանափակումներով: «Ըստ այդմ՝ իրավապաշտպանը, լրատվության միջոցն օգտագործելով, կատարել է գործողություններ՝ ուղղված հայ և եզդի ժողովուրդների միջև ազգային թշնամանք հարուցելուն»,- հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից, որի տեղեկացմամբ, հուլիսի 29-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ այն հաստատելու և ըստ էության քննության համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում է, որ հետևողական և անզիջում պայքար է տանելու հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կանխման ու բացահայտման ուղղությամբ և հիշեցնում, որ ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելուն, ռասայական գերազանցությանը կամ ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողությունները համարվում են հանցավոր արարքներ, որոնց համար ՀՀ քրեական օրենսգիրքը որպես պատիժ նախատեսում է ազատազրկում մինչև վեց տարի ժամկետով:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում