Օգոստոսի 11-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Եղեգնաձորի բաժին է դիմել 55-ամյա Գայանե Մ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, Աղավնաձոր գյուղի շուկայի իր տաղավարից, իրեն անծանոթ 3 երիտասարդներ բացահայտ հափշտակել են 2լ. հոնի օղի, 1 կգ. մեղր, 1,5լ. գինի, 1 կրակայրիչ, 4 տուփ ծխախոտ, 1 կոշտ սկավառակ, 1 տուփ չիպս, ապա նրանցից մեկը սկավառակը և 1 տուփ չիպսը վերադարձրել է, իսկ մնացած ապրանքով հեռացել են:
Նույն օրը, ժամը 23.50-ին, Երևան-Մեղրի ճանապարհի 65-րդ կմ-ին, նշված կողոպուտը կատարելու կասկածանքով, կանգնեցվել է «Սամանդ» մակնիշի ավտոմեքենան և բաժին բերման են ենթարկվել վարորդը` 26-ամյա Մասիս Պ.-ն, և ուղևորները` 33-ամյա Միշա Բ.-ն ու 30-ամյա Համլետ Ա.-ն:
Հափշտակվածը մասամբ առգրավված է:
Միշա Բ.-ն և Համլետ Ա.-ն ձերբակալվել են, իսկ Մասիս Պ.-ն ստորագրությամբ բաց է թողնվել:
Կատարվում է նախաքննություն:









































