Saturday, 18 07 2026
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել
Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է հուլիսի 14-ի ընդունելությանը հյուրերի թունավորման փաստը
18:50
50 զոհ, 500 վիրավոր՝ Իրանում ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով
Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով
18:30
Զելենսկին դիտարկում է Սիրսկու հրաժարականը․ FT
Չմոռանամ խնդրել, որ ՀԴՄ-ն չմոռանաք. վարչապետ
Մեկ շաբաթում 1892 ԱԹՍ՝ դեպի Մոսկվա. Սոբյանինը տվյալներ է ներկայացրել
Վթարային ջրանջատում Մեղրիում
17:50
Մոջթաբա Խամենեին հանրության առջև չի հայտնվի մինչև ԱՄՆ-ի հետ պատերազմի ավարտը․ աղբյուր
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2288 հանցագործություն
17:30
Մոջթաբա Խամենեիի առաջին միջազգային շփումը կարող է լինել Վլադիմիր Պուտինի հետ. աղբյուր
Եղանակային հավելվածների մեծ մասը չի կարող լիարժեք հաշվի առնել Հայաստանի բարդ ռելիեֆն ու առանձնահատկությունները. Լևոն Ազիզյան
17:10
Վիեննայում օդի որակը հասել է «չափազանց վատ» մակարդակի. պատճառն օզոնն է
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ներկայացրել է helpcourt.am-ի վերաբերյալ մտահոգությունները
16:50
Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի
Ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները. էլեկտրամատակարարումը խափանվել է
Լիբանանի առաջնորդը կհանդիպի Թրամփի հետ՝ քննարկելու իսրայելական զորքերի դուրսբերման հարցը երկրի հարավից
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 75-ամյա Վալյա Հովագիմյանի դին
16:10
Իրանը հայտարարել է, որ Հորդանանի ավիաբազայում խոցել է երկու ամերիկյան կործանիչ
Ակտիվացրեք Stop կոճակը, մի դարձեք զեղծարարության զոհ. ՆԳՆ
Թուրքիան մտադիր է «որոշակի ձևով» լուծել С-400 համակարգերի խնդիրը և վերադառնալ F-35 կործանիչների ծրագրին
Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին
15:30
Ավելի քան 100 ավիրված տուն և հարյուրավոր տարհանվածներ․ խոշոր հրդեհ Նորվեգիայում

Քննչական կոմիտեն շորթման գործով մեղադրանք է առաջադրել երեք անձի

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ավարտվել է շորթման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող հանգամանքներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, քննությամբ հիմնավորվել է, որ երևանաբնակ տղամարդը, տիրապետելով Իջևանի բնակչի վերաբերյալ անձնական բնույթի տեղեկատվությանը, շորթման եղանակով գումար հափշտակելու դիտավորությամբ, վերջինիցս պահանջել է խոշոր չափերի՝ 600.000 ՀՀ դրամ գումար, սպառնացել բռնություն գործադրել նրա մերձավորների նկատմամբ, իսկ աշխատավայրում և բնակության վայրում՝ տարածել արատավորող տեղեկություններ:

«Տղամարդը, սպառնալիքներն իրականացնելու իրական վտանգ զգալով, 2020թ. դեկտեմբերի սկզբին Երևանի բնակչին փոխանցել է պահանջված գումարը:

Չբավարարվելով ստացածով՝ Երևանի բնակիչը, խոշոր չափերի գույքի՝ շորթման եղանակով հափշտակելու շուրջ նախնական համաձայնության գալով իր ծանոթների՝ Տավուշի մարզի երկու բնակիչների հետ, 2020թ. դեկտեմբերին պահանջել է խոշոր չափերի՝ այս անգամ 1.500.000 ՀՀ դրամ գումար: Վերջիններս կացնով սպառնացել են տղամարդուն՝ հրաժարվելու դեպքում նախ կտրել նրա ձեռքի մատները, բռնություն գործադրել նրա մերձավորների նկատմամբ, ապա՝ աշխատավայրում տարածել արատավորող տեղեկություններ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ի հաստատումն հնչեցված սպառնալիքներն իրականացնելու վճռականության՝ նշված անձանցից մեկը ծեծի է ենթարկել նրան՝ պահանջելով համաձայնել ներկայացված պահանջներին, իսկ մյուսը խոչընդոտել է վերջինիս փախուստը՝ առաջարկելով թղթախաղի միջոցով լուծել հարցը. տղամարդը, բռնության ու սպառնալիքների իրական վտանգն զգալով, համաձայնել է տալ պահանջվող գումարը և 2020թ. դեկտեմբերի 31-ին վճարային տերմինալով Երևանի բնակչին փոխանցել 100.000 ՀՀ դրամ գումար:

«Հասկանալով, որ անելանելի վիճակում է, Իջևանի բնակիչը դիմել է իրավապահներին և 2021թ. հունվարի 21-ին՝ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության ծառայողների կողմից մշակված 500.000 ՀՀ դրամ գումարը կանխիկ տալու պահին, Երևանի բնակիչը ձերբակալվել է»,- հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից, որի տեղեկացմամբ, հարուցված քրեական գործի քննությամբ պարզվել է նաև, որ վերջինս ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և կրել է 5.6մմ տրամաչափի, հրազեն հանդիսացող, արհեստագործական եղանակով պատրաստված ատրճանակ, ինչպես նաև՝ ակոսափող զենքերից կրակելու համար նախատեսված, 5.6մմ տրամաչափի, ռազմամթերք հանդիսացող երկու փամփուշտ, որոնք հայտնաբերվել են նրա անձնական խուզարկությամբ։

ՀՀ քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Երևանի բնակչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ), 3.1-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Տավուշի մարզի երկու բնակիչներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3.1-րդ կետերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում