Monday, 20 07 2026
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ

Ընդդիմության հարցի բանալին իշխանության ձեռքում է. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Չնայած մի քանի օրից կմեկնարկի ութերորդ գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանը, որի ընթացքում պետք է ընտրվի խորհրդարանի ղեկավար կազմը, սակայն խորհրդարան անցած ընդդիմադիրները համաձայնության չեն կարողանում գալ խորհրդարանի երրորդ փոխխոսնակի հարցում։ Ընդ որում՝ խնդիրը դաշինքների կազմի ուժերի միջեւ է, որտեղ թեժ մարտեր են գնում, որ հենց իրենց ներկայացուցիչը զբաղեցնի այդ պաշտոնը։

«Հայաստան» դաշինքում, օրինակ, դաշնակցականներն ամեն ինչ անում են, որ թեկնածու առաջադրեն Իշխան Սաղաթելյանին։ Նրանց փաստարկն այն է, որ Սաղաթելյանը շարժման սիմվոլն է, եւ նրա կերպարի շնորհիվ է, որ փողոցի պայքարն արդյունք տվեց, ու իշխանությունները գնացին ընտրությունների։

Վահե Հակոբյանն էլ իր հերթին է պայքարում ղեկավար կազմում տեղ ունենալու համար՝ ասելով, որ եթե խմբակցության ղեկավարը Քոչարյանի քվոտայով է, իսկ քարտուղարը՝ Դաշնակցության, ապա իրենց կուսակցության անդամն էլ պետք է տեղ զբաղեցնի խորհրդարանի բեմում։

«Պատիվ ունեմ» դաշինքում էլ Սերժ Սարգսյանն ուզում է առաջ մղել ՀՀԿ-ական Աննա Մկրտչյանին, Արթուր Վանեցյանը՝ Իշխան Զաքարյանին, սակայն խորհրդարանական մեր աղբյուրները վստահեցնում են, որ այս հարցի բանալին իշխանության ձեռքում է՝ ում ուզեն, նրան էլ կընտրեն, իրենք հակված են Զաքարյանի թեկնածության օգտին, քանզի նրա հետ հնարավոր կլինի ցանկացած հարցում պայմանավորվել, եւ անգամ խմբակցության ղեկավարը չի կարողանա դրա վրա ազդեցություն ունենալ»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 28․07.21թ համարում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում