Կորոնավիրուսի առանց ախտանշանների ընթացքը բացատրվում է իմունային համակարգի առանձնահատկությամբ, կարծում է բժիշկ-կենսաբան Սեգեյ նեթեսովը:
«Առաց դիմակի անցնել «կարմիր գոտին» ու չվարակվել. պարզապես պատահականություն կլինի: Այդպիսի հաջողություն ոչ միշտ է լինում կյանքում: Դա՝ մեկ: Երկրորդը՝ կան մարդիկ, որոնց իմունային համակարգն առանձնահատկություն ունի, որի արդյունքում հիվանդությունը պրակտիկորեն առանց ախտանշանի կարող է անցնել: Այդպիսի մարդիկ կարող են դառնալ վարակակիրներ: Նրանք, թվում է՝ հիվանդ չեն, քայլում են առանց դիմակի և վարակում շուրջբոլորը գտնվողներին: Դրանք այսպես կոչված «սուպերվարակակիրներն են»: Բժիշկները տասնյակ այդպիսի դեպքեր են գրանցել: Ամենահայտնին Նյու Յորքում է եղել, երբ երգչախմբին մոտեցել է մի մարդ, և 5 օր անց բոլոր 50 երգիչները հիվանդացել են»,- ասել է բժիշկը:









































