Լոնդոնում զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով ձերբակալվել է 2012 թ. Օլիմպիական ամառային խաղերի դեսպան, բրիտանուհի մարզիկ Չելսի Այվսը: Այս մասին տեղեկացնում է The Sun-ը:
Այվսին ձերբակալելու դիմումը տվել են նրա ծնողները այն բանից հետո, երբ հեռուստացույցով տեսել են իրենց դստերը, որը քարեր էր նետում ոստիկանների ուղղությամբ և մասնակցում բջջային կապի կենտրոնի վրա հարձակմանը:
18-ամյա բրիտանուհին հերքում է այս մեղադրանքները:








































