Չինաստանի Գույչժոու նահանգում ոստիկանի և վարորդի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի հետևանքով հազարավոր մարդկանց մասնակցությամբ զանգվածային անկարգություններ են սկսվել:
Չինական լրատվամիջոցները հայտնում են, որ սխալ կայանած մեքենայի կին վարորդը վիճաբանել է ոստիկանի հետ, որի արդյունքում վարորդը մարմնական վնասվածքներ է ստացել:
Հավաքված հազարավոր մարդիկ իրենց զայրույթը արտահայտելու համար հարձակվել են ոստիկանական մեքենաների վրա: Մարդիկ փակել են քաղաքի ճանապարհները, մի քանի ոստիկան վիրավորվել է:










































