Լոնդոնում 8 մետրոկայարան է փակվել տեղատարափ անձրևներից առաջացած հեղեղումների պատճառով։ Այս մասին հայտնում է The Independent-ը։
Սկզբում ամենից շատ տուժել են քաղաքի հարավային Քլապեմ և Քամբերուել շրջանները, սակայն ավելի ուշ հայտնի է դարձել բրիտանական մայրաքաղաքի արևելքում և հյուսիս-արևելքում հեղեղումների մասին։
Լոնդոնի հրշեջ ծառայության հաղորդմամբ՝ ճանապարհների և շենքերի նկուղների հեղեղումների վերաբերյալ ավելի քան 300 զանգ է ստացվել։
The pleasures of cycling through an exploding storm drain #NineElms #LondonFlooding #London #Flood #flooding #climatecrisis #climatechange #climateemergency pic.twitter.com/OCXi5EIt8b
— Angus MacKechnie 🇪🇺 (@AngusMackers) July 25, 2021