Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Իշխանությունն ու «Հայաստան» դաշինքը որևէ հարցում համաձայնության գալ չեն կարող, «Պատիվ ունեմ»-ի դեպքում իրավիճակը մի փոքր այլ է

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, դաշինքի անդամ, խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարել է՝  եթե իշխանություններն օր առաջ ազատ չարձակեն որպես պատգամավոր անձեռնմխելիությամբ օժտված իրենց գործընկերներին, ապա իրենք համապատասխան միջոցառումներ կձեռնարկեն։

Հետընտրական շրջանում Սյունիքի համայնքապետերին ազատությունից զրկելն Օհանյանը հետապնդում է անվանել․«Հիմա հետապնդում են մեր գործընկերներին առաջին հերթին այն պատճառով, որովհետև առաջինը Սյունիքը ըմբոստացավ, Սյունիքն առաջինը «ոչ» ասաց իշխանությունների պարտվողական քայլերին»,- շեշտել է Օհանյանը։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով՝ ընդդիմության գործողությունները նորություն չեն․«Նման միջոցառումներ Հայաստանի անցած 30 տարիների ընթացքում մի քանի անգամ եղել են։ Առավել տեսանելին 2008 թվականի մարտի 1-ից հետո էր, երբ Հայ ազգային կոնգրեսը նմանատիպ միջոցառումներ էր իրականացնում, որպեսզի այն ժամանակվա իշխանությունների կողմից ձերբակալված իրենց կողմնակիցներին, այսինքն՝ քաղբանտարկյալներին, ազատ արձակեն։ Հիմա նույնն անում է այս ընդդիմությունը։ Նրանց կողմնակիցները տվյալ քաղաքական ուժի կողմից ընկալվում են որպես քաղբանտարկյալներ ու նրանք նույնպես անում են համապատասխան միջոցառումներ իրենց ազատ արձակելու համար»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝2008 թվականին, երբ ՀԱԿ-ն էր գործողություններ իրականացնում քաղբանտարկյալներին ազատ արձակելու համար, դրանք ավելի զանգվածային բնույթ էին կրում․«Մասնավորապես՝ չէին սահմանափակվում միայն Հյուսիսային պողոտայում ստորագրահավաք կազմակերպելով։ Նրանք ամեն շաբաթ  դատախազության դիմաց, տարբեր գերատեսչությունների առաջ ցույցեր էին անում, նամակներ հղում տարբեր միջազգային կազմակերպություններին։ Իսկ այսօրվա ընդդիմությունը մի քիչ պասիվ է այդ բնագավառում»։

Խոսելով այն մասին, թե արդյոք խորհրդարանական այս ընդդիմությունը կարող է նման հռետորաբանությամբ լինել կառուցողական, Բադալյանը պատասխանեց․«Ընդդիմությունը չի լինում կառուցողական, ապակառուցողական, շինիչ, ավերիչ։ Ընդդիմությունը  լինում է արդյունավետ կամ ոչ։ Կարողանում է իր կողմնակիցների թիվն ավելացնել, թե նրանք պակասում են։ Ես չէի ասի, որ այս պահի դրությամբ խորհրդարանական ընդդիմությունը խիստ ակտիվ գործողություն են իրականացնում՝  կողմնակիցների թիվն ավելացնելու համար։ Բայց հատկապես «Հայաստան» դաշինքը որոշակի գործողություններ գոնե անում է, որ իր կողմնակիցներն իրենից չհեռանան։Ինչ վերաբերում է  հարցին՝ կքննադատեն, իշխանությանը, թե ոչ, ապա բնականաբար կքննադատեն։ Բայց, հատկապես <Հայաստան> դաշինքի մոտ նկատվում է մի երևույթ, դա ապագայի տեսլականի չներկայացնելն է։ Դա իրենց ամենաթույլ կողմն է։ Չեն ասում՝ հանուն ինչի են պայքարում, ինչ Հայաստան են ուզում։ Իհարկե նշում են, որ ուժեղ Հայաստան են ուզում, բայց թե դա որն է, դեռևս չեն ներկայացրել։ Կլինի, թե ոչ՝ ապագան ցույց կտա»։

Քաղտեխնոլոգի դիտարկմամբ՝ այս խորհրդարանն էապես կտարբերվի նախորդ խորհրդարաններից․«Նախկին խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության ընդդիմությունը ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն էին, որոնց հետ շատ հարցերում իշխանությունը կարողանում էր համագործակցել։ Այս խորհրդարանում՝ հատկապես <Հայաստան> դաշինքի հետ որևիցե հարցում իշխող քաղաքական ուժը չի կարողանալու լուծում գտնլ՝ ո՛չ երկրի ներսում, ո՛չ էլ դրսում։Նկատի ունեմ  այն փաստը, որ այդ դաշինքի անդամները կլինեն նաև միջազգային պատվիրակությունների անդամներ։ Օրինակ՝ ԵԽԽՎ պատվիրակության անդամ կլինեն, բայց այդտեղ էլ ընդհանուր հայտարարի գալ չեն կարողանալու։ Նրանք ԵԽԽՎ-ում բարձրացնելու են քաղբանտարկյալների ազատ արձակման հարցը, իսկ իշխող քաղաքական թիմն ասելու է, որ Հայաստանում քաղբանտարկյալ չկա։ Որևիցե հարցում նրանք ընդհանուր հայտարարի չեն գալու։ Նրանք բոլորովին տարբեր պատկերացումներ ունեն թե՛ Հայաստանի ներքին և թե՛ արտաքին քաղաքականության վերաբերյալ»։

Բադալյանի խոսքերով՝ «Պատիվ ունեմ»-ի դեպքում իրավիճակը մի փոքր այլ է․<Այս դաշինքը ևս երկու կուսակցությունից է բաղկացած։ Եթե «Հայրենիք» կուսակցությունը կարող է արմատական ընդդիմություն լինել իշխող թիմին, ապա որոշակի հարցերում ՀՀԿ-ի հետ կապված կան վերապահումներ։ ՀՀ երրորդ նախագահն իր առանձին գիծն է տանում։ Սա չի նշանակում, որ կլինի համագործակցություն, բայց երկրորդ ու երրորդ նախագահները շատ հարցերի շուրջ տարբեր դիրքորոշումներ ունեն։ Ու չի բացառվում, որ պայքարը լինի ոչ թե երկկողմ, այլ եռակողմ»։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում