Tuesday, 07 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

«Հայաստան» խմբակցությունում որևէ պարիտետ գոյություն չունի. Գոյություն ունի բացառապես Քոչարյանի կամք, որը դժգոհությունների պատճառ կդառնա

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատեց 8-րդ գումարման ԱԺ-ի պատգամավորի մանդատ ստացած անձանց ցանկը։ Oգոստոսի 2-ին մեկնարկող նստաշրջանում «Քաղաքացիական պայմանագիր»-ը կուսակցությունը կունենա` 71, «Հայաստան» դաշինքը՝ 29, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7 պատգամավորական մանդատ:

Արդեն հայտնի է, որ ԱԺ նախագահի թեկնածուն Ալեն Սիմոնյանն է, փոխնախագանները՝ Հակոբ Արշակյան եւ Ռուբեն Ռուբինյանը։

ՔՊ խմբակցության ղեկավարը կլինի Հայկ Կոնջորյանը, քարտուղարը՝ Նազելի Բաղդասարյանը։ «Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավարը կլինի ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը, քարտուղարը՝ ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը։ Նրանց ԱԺ փոխնախագահի թեկնածուն ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանն է։ «Պատիվ ունեմ» դաշինքի խմբակցության ղեկավարը լինելու է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

Նշենք, որ ավելի վաղ շրջանառվում էր տեղեկություն, որ «Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավարը լինելու է ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը։ Նրա փոխարեն Սեյրան Օհանյանի առաջադրումը արդեն իսկ տարատեսակ մեկնաբանությունների տեղիք է տվել։

Կարծիքներ կան, որ խմբակցության ղեկավար նշանակելով Սեյրան Օհանյանին, Քոչարյանը դաշնակցությանը հասկացրեց, որ առայժմ ինքն է դրության տերը։ Եվ դրա արդյունքում Դաշնակցությունը խմբակցությունում կրեց իր առաջին պարտությունը։ Փոխարենը Քոչարյանը ՀՅԴ-ին առաջարկել է ԱԺ-ի նախագահի տեղակալի պաշտոնը, որը ընտրովի է։ Կարծիքներ կան, որ ՔՊ-ն չի ընտրի «Հայաստան» դաշինքի ոչ մի անդամի, որի արդյունքում «Պատիվ ունեմի» որևէ թեկնածու, կդառնա ԱԺ նախագահի տեղակալ, իսկ դա արդեն կլինի ՀՅԴ- ի հաջորդ պարտությունը։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի խոսքով խմբակցության ղեկավարի պաշտոնում Սեյրան Օհանյանի առաջադրումը բավական խնդրահարույց է նախ այն իմաստով, որ վերջինս անցնում է տարբեր քրեական գործերով, բացի դա շրջանառվող տեղեկատվության համաձայն նա տիրապետում է հսկայական ունեցվածքի՝ չլինելով բիզնեսմեն և զբաղեցնելով միայն պետական պաշտոններ։ «Այս տեղեկատվությունը ոչ մի անգամ չի հերքվել և կարծում եմ, որ այս քայլով «Հայաստան» դաշինքը որոշել է մարտահրավեր նետել Հայաստանի Հանրապետությանը։ Ուղերձը հետևյալն է՝ դուք պայքարում եք անօրինական հարստություն կուտակողների դեմ, իսկ մենք մարդուն, ում անունը շրջանառվում է այդ երևույթների հետ նույն նախադասության մեջ, նշանակում ենք խմբակցության ղեկավար։ Սա է իրենց արածի առաջին ուղերձը»,-ասաց Մեհրաբյանը՝ հավելելով, որ իրենց արածի երկրորդ ուղերձն այն է, որ Քոչարյանը առհասարակ լուսանցք մղեց Սյունիքի համայնքապետերից կազմված կուսակցությանը։ Հայտնի է, որ «Հայաստան» դաշինքը բաղկացած է երեք մասից՝ «Վերածնվող Հայաստանից», ՀՅԴ-ից և Քոչարյանի հավատարիմներից։

Մեհրաբյանի խոսքով՝ եթե ՀՅԴ-ն գոնե խմբակցության քարտուղարի պաշտոն է տրվելու, ապա «Վերածնվող Հայաստանն» առհասարակ ընկնում է հետին պլան, ինչը թերևս պատիժ է Սյունիքում կրած խայտառակ պարտության համար.«Արդյունքում «Հայաստան» խմբակցությունում որևէ պարիտետ գոյություն չունի։ Գոյություն ունի բացառապես Քոչարյանի կամք, որը կարող է արդեն խմբակցության ներսում մեծ դժգոհությունների պատճառ դառնալ։ Կլինեն դժգոհություններ, խանդ, փոխադարձ անվստահություն և այլն։ Այս զարգացումներն ամբողջանում են նրանով, որ խորհրդարան չմտած Ռոբերտ Քոչարյանն այնուամենայնիվ որոշում է, թե խորհրդարան մտածեր ինչ պետք է անեն և ինչպես»,-ասաց քաղաքագետը։

Մեր հարցին՝ կհաջողվի՞ Քոչարյանին ամբողջական հսկողություն ապահովել տարբեր ուժերից ու տարբեր շահեր հետապնդողներից բաղկացած խմբակցության վրա, Մեհրաբյանը պատասխանեց. «Կարճաժամկետ հեռանկարում, հաշվի առնելով այն կադրերին, որոնք ներառված են այդ ֆրակցիայում, չեմ կարծում Քոչարյանի համար դժվար լինի։ Վերջիվերջո նրանք պարտական են Քոչարյանին շատ ու շատ իմաստներով։ Չեմ կարծում խնդիրներ առաջանան։ Բայց ինչ վրաբերում է միջնաժամկետ, առավել ևս երկարաժամկետ հեռանկարին, ապա ես չեմ ուզում որևէ բան բացառել»։

Ամեն դեպքում, քաղաքագետի դիտարկմամբ, այս տեսքով Ազգային ժողովում մտահոգիչ գործոնները չափից շատ են, բայց մյուս կողմից քաղաքական կամքի հարց է։ Ամբողջ հարցը լուծվում է՝ կախված նրանից, թե այդ կամքը ով է առավելագույնս դրսևորում։ «Այդ իմաստով իշխանության ձեռքին են բոլոր խաղաքարտերը։ Որպեսզի խաղի կանոնները իրենք թելադրեն, իրենք պաշտպանեն և իրենք սրբորեն հետևեն ու թույլ չտան, որ խորհրդարանի աշխատանքը խափանարար ուժերը վերածեն բազառի, ինչը նրանք կանեն մեծ հաճույքով, քանի որ դրան սովոր են։ Իսկ եթե նրանք հաջողեն իրենց նպատակներում, ապա դրա մեղավորը կլինի միայն իշխանությունը, որը դա թույլ տվեց ու հանդուրժեց»,-եզրափակեց Մեհրաբյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում