Tuesday, 14 05 2024
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Ուղիղ․ Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովը
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը

«Հարցի Գինը»․ Եվրոպան իհարկե լուռ չէր․ ինչու կամ ում փոխարեն է աղմկում ՀՅԴ-ն

ՀՅԴ երիտասարդական թևը բողոքի ակցիա էր կազմակերպել Հայաստան ԵԽ նախագահ Շառլ Միշելի այցելությանն ընդառաջ: Ակցիայի մասնակիցները Եվրամիությանն ամոթանք էին տալիս ու դատապարտում պատերազմի ժամանակ, Արցախի դեմ ագրեսիայի հանդեպ լռության համար: Եվրոպան իհարկե լուռ չէր: Եվ ավելին, ամենակոշտ հայտարարությունները ըստ էության հնչել են հենց Եվրոպայից: Այլ հարց է, որ մեզ համար դա իհարկե բավարար չէր և մենք ակնկալում էինք, և ակնկալում ենք, որ ադրբեջանական ագրեսիան կստանար ավելի խիստ, անհամաչափ, կոշտ և գործուն պատիժ: Սակայն, հասկանալի է նաև, որ կա քաղաքականությունն իր բազմաթիվ շերտերով, օբյեկտիվ ու սուբյեկտիվ տարրերով: Ամբողջ հարցն այն է, որ ամենից սուբյեկտիվ պահանջը, այդ իմաստով, հնչում է հենց Եվրամիության հանդեպ, այն դեպքում, երբ ամենից օբյեկտիվը՝ ՌԴ և մեր ռազմա-քաղաքական կոչված մյուս բլոկային դաշնակիցների հանդեպ պահանջները, բացակայում են: Քանի՞ անգամ է ՀՅԴ կամ որևէ այլ արմատական ընդդիմադիր ուժ ակցիա իրականացրել Ռուսաստանի քաղաքականության, Արցախի վերաբերյալ ՌԴ հայտարարությունների դեմ: Զրո: Մինչդեռ, Հայաստանի հանդեպ անվտանգային պարտավորություններ ունեն ՌԴ և ՀԱՊԿ, ԵՏՄ երկրները, ոչ թե Եվրամիությունը, որովհետև Հայաստանը 2013 թվականի սեպտեմբերի 2-3-իի գիշերը կայացրել է Եվրամիության հետ Ասոցացումից շրջվելու և հենց այդ բլոկներին անդամակցելու որոշում, ընդ որում հայտարարելով, թե դա անում է անվտանգությունից ելնելով: Մինչդեռ, դրանից հետո մենք ստացել ենք համատարած վտանգներ՝ հենց 2013 թվականից սկսած, ստացել ենք ապտակներ մեր այսպես ասած դաշնակիցներից՝ Ալիևի նամակները ընթերցելուց սկսած մինչև Ալիևին չնեղացնելու համար Երևանում որոշ միջոցառումներ չեղարկելը՝ ընդ որում ադրբեջանական ագրեսիայից հետո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում