Sunday, 26 09 2021
10:15
«Աստղային ուղի» սերիալի 90-ամյա դերասանը կուղևորվի տիեզերք
Հայաստանի իշխանությունները պետք է շատ աշխատեն, որ կարողանան համոզել Սփյուռքի երիտասարդությանը վերադառնալ հայրենիք
Սոթքի ոսկու հանքը վերակազմավորելու համար պետք է վերանայվեն բոլոր պայմանագրերը, լիցենզիաները, նոր ՇՄԱԳ լինի
10:00
Ինչո՞ւ է Իլոն Մասկը հեռացել երգչուհի Գրայմսից
09:45
Սննդաբանը նշել է այն ըմպելիքը, որ կարող է նվազեցնել զարկերակային ճնշումը
09:30
Բրազիլիայում շները տիրոջից բարոյական փոխհատուցում պահանջելու իրավունք են ստացել
09:15
Ոճաբանները նշել են 2022 թվականի նորաձևության հիմնական միտումները
Եթե օրինագածերից բացի, ԱՄՆ-ն նաև պատժամիջոցներ սահմանի Ադրբեջանի դեմ, Բաքուն տեղի կտա ու հնարավոր է հայ գերիներին ազատ արձակի
Լավրովը հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի և ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի միջև շփումների նախապատրաստման մասին
Էրդողանի կնոջ խոհարարական գրքի համար պետբյուջեից ծախսվել է ավելի քան 110.000 դոլար
Ծնելիության մակարդակը 2020-ին Վրաստանում նվազել է
Արցախում բացահայտվել է պետական դավաճանություն կատարելու դեպք
23:10
Ռումինիան ԵՄ տարածքում պատվաստումների ամենացածր ցուցանիշն ունեցող երկիրն է
23:00
Հունաստանի վարչապետը կոչ է արել Անկարային հրաժարվել ագրեսիվ քայլերից Կիպրոսի հարցում
Թբիլիսիի Ցիցիշվիլիի անվան մանկական կլինիկայում կորոնավիրուսով վարակված 60 երեխա է բուժվում
Էրդողանը կրկին անդրադարձել է ռուս-թուրքական և թուրք-ամերիկյան հարաբերություններին
ՔԿԱԳ ոլորտում ծառայություն ստացող քաղաքացին չպետք է հանդիպի խոչընդոտների․ Կարեն Անդրեասյանը ներկայացրել է Գործակալության նոր պետին
Չմոռանանք, որ մենք այն երկիրն ենք, որ ծնկի է բերել Ադրբեջանին, հույսներս միայն մեր վրա պետք է դնենք. Գագիկ Մելքոնյան
21:56
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպել են
21:50
ԱՄՆ Պետդեպը կքննի «Գորշ գայլերի»՝ ահաբեկչական կազմակերպություն լինելու հարցը
ԱԺ-ում քաղաքական ընդդիմություն չունենք․ կրիմինալին թույլ տրվեց մասնակցել ընտրություններին
Վրաստանի ՆԳՆ ուղղաթիռներով սողանքային գոտուց տարհանում են քաղաքացիներին և զբոսաշրջիկներին
Մեր ազգային արխիվը հայապահպանման բացառիկ կառույց է, այստեղ պահվում է մոտ 350 մլն փաստաթուղթ
Բացահայտվել են ռազմամթերքի մատակարարման գործում ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնյայի լիազորությունները չարաշահելու դեպքեր
Երևանի հավասարակշռված պատասխանն Էրդողանին
Միրզոյանը Նուլանդի հետ հանդիպմանը բարձր է գնահատել ԱՄՆ դիրքորոշումը ԼՂ խնդրի կարգավորման հարցում
Արմեն Չարչյանը կմնա կալանքի տակ
2020-ին պարտվեց ռուսական կրթությամբ գեներալը, ռուսական սպառազինությունը․ Արման Բաբաջանյան
20:11
Բախվել են ռուսական և թուրքական բեռնատար նավերը
Անկախություն, ժողովրդավարություն, անվտանգություն․ Մեզ պետք է համախմբվել «դալշե»-ի շուրջ

Գրքերի շնորհանդես Մայր Աթոռում․ այն ամփոփվել է ավանդական գինեձոնով

Հուլիսի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ «Եկեղեցին և սահմանադրական մշակույթը» խորագրով շնորհանդես։ Հընթացս շնորհանդեսի ներկայացվեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչության կողմից լույս ընծայված «Համաբարբառ Կանոնագիրք Հայոց» ժողովածուն (կազմող՝ Արամ Մարտիրոսյան, պատասխանատու խմբագիր՝ Տ․ Շահե ծ․ վրդ․ Անանյան) և «Սահմանադրական մշակույթի արժեբանական ակունքները հայ ժողովրդի հազարամյա տարեգրության ծալքերում» կոլեկտիվ մենագրությունը (Հեղինակներ՝ Ազատ Բոզոյան, Ալեքսան Հակոբյան, Արթուր Վաղարշյան, Արման Եղիազարյան, Արտակ Մովսիսյան, Գագիկ Հարությունյան, Գրիգոր Թանանյան, Հարություն Մարության, Նարինե Միրզոյան, պատասխանատու խմբագիրներ՝ Գագիկ Հարությունյան, Արտակ Մովսիսյան, Տ․ Արարատ քհն․ Պողոսյան, Սարգիս Մելքոնյան):

Շնորհանդեսի բացումն ազդարարեց Մայր Աթոռի Մատենադարանի և հրատարակչության տնօրեն Տ․ Արարատ քահանա Պողոսյանը։ Այնուհետև շնորհանդեսի մասնակիցներին իր հայրական օրհնությունն ու պատգամը փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Իր խոսքում Նորին Սրբությունը մասնավորապես նշեց.

«Շնորհանդեսի սիրելի մասնակիցներ,

Ողջունում ենք ձեզ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ աստվածակառույց նվիրական սրբօրրանում մեր ժողովրդի:

Մատենադարանի այս լուսավոր հարկի ներքո համախմբվել ենք Մայր Աթոռում հրատարակված երկու արժեքավոր աշխատությունների՝ «Սահմանադրական մշակույթի արժեբանական սկզբունքները հայ ժողովրդի 1000-ամյա տարեգրության ծալքերում» և «Համաբարբառ կանոնագիրք հայոց» գրքերի շնորհանդեսի ուրախ առիթով, որի համար գոհություն ենք հայտնում Բարձրյալին: Խնամքով և նախանձախնդրությամբ ստեղծված այդ գրքերն այսօր դրված են մեր ժողովրդի սեղանին և հանձնված են հատկապես իրավունքի ու պատմության ոլորտի մասնագետների և հոգևոր ու գիտակրթական լայն շրջանակների ուշադրությանը:

Գրքերի հեղինակները մեր Եկեղեցու արժանավոր զավակներ են, հայրենասեր և մեր երկրին ու ժողովրդին նվիրված անձինք, ովքեր հարուստ վաստակ ունեն գիտության և կրթության բնագավառներում` տարիներ ի վեր դասավանդելով տարբեր բարձրագույն հաստատություններում, նաև` Գևորգյան հոգևոր ճեմարանում: Ուրախ ենք, որ այսօր առիթն ունենք Հայրապետական Մեր օրհնությունը և գնահատանքի խոսքը բերելու ձեզ, մեծարգո հեղինակներ, ինչպես և՝ գրքերի հրատարակման գործում մասնակցություն բերած հոգևորականներիդ ու աշխարhականներիդ։ Այս առիթով Մեր մասնավոր գնահատանքն ենք ցանկանում հայտնել մեծարգո տիար Գագիկ Հարությունյանին «Սահմանադրական մշակույթի արժեբանական սկզբունքները հայ ժողովրդի 1000-ամյա տարեգրության ծալքերում» գրքի նախաձեռնության և հրատարակության պատրաստման համար, ինչպես և մեծարգո տիար Արամ Մարտիրոսյանին «Համաբարբառ կանոնագիրք հայոց»-ի կազմության համար։

Սիրելիներ, հրատարակված գրքերն իրենց պարունակով վառ վկայություններ են մեր ժողովրդի ստեղծագործ և առաջադեմ մտքի։ Ծավալուն այս աշխատությունները ներկայացնում են հայ իրականության մեջ պատմության հնագույն ժամանակներից ձևավորված օրենսդրական մշակույթը՝ խարսխված մեր ժողովրդի հոգևոր և մտավոր ժառանգության, քրիստոնեական արժեքների ու ավանդույթների վրա։ Ազգային-եկեղեցական մեր կյանքի կանոնակարգման պատմական փորձառությունը, իրավակարգավորման սկզբունքները այսօր պիտի օգնեն առավել ներդաշնակ կազմակերպելու և զորացնելու հոգևոր և պետական մեր կյանքը, առավել դյուրընթաց դարձնելու օրենքի վրա խարսխված մեր հասարակական կյանքի բնականոն զարգացումը: Արդարև, իրավական պետությունը կարող է կառուցվել բարձր իրավագիտակցության հիմքի վրա, քանզի հանրային ճանաչողության առանցքը կազմող իրավական և արժեքային ըմբռնումներն են ձևավորում հասարակական վարքագիծը:

Արդարությունը և իրավունքը աստվածադիր սկիզբ ունեն և Սուրբ Գրքի հիմնական սկզբունքներից են` սիրո, հույսի և հավատի հիմնարար արժեքների հետ: Արդարությունը և օրինահարգությունը մեր կյանքում պիտի ամուր մնան ինչպես սահմանված օրենքների պահանջով, այնպես և քրիստոնեական սիրո ոգով՝ նպաստելով հասարակության համախմբմանն ու միաբանությանը: Հանրության համերաշխությունը հաստատուն է արդարությամբ, իրավունքի և օրենքի անխտրական գործադրմամբ և վկայությունն է տերունապատվեր սիրո և հավատի դրսևորման:

Այս արժեքների հիմքով ձևավորվել են մեր Եկեղեցու Կանոնագիրքը, դատաստանագրքերը, որոնցով մեր ժողովուրդն առաջնորդվել է նաև պետականության բացակայության պայմաններում՝ պահպանելով իր հավաքականությունը, ինքնությունը և կազմակերպելով իր ազգային-եկեղեցական կյանքը: Թեմատիկ խմբավորմամբ հրատարակված Կանոնագրքի համաբարբառը, կարծում ենք, առաջին քայլն է մեր Եկեղեցու արդի պահանջները բավարարող նոր Կանոնագրքի կարևոր գործի ձեռնարկման ճանապարհին: Ամբողջական և արդիական Կանոնագրքի ստեղծումն այսօր օրակարգային է Եկեղեցի-պետություն և Եկեղեցի-հասարակություն փոխհարաբերությունները ավանդական և ժամանակակից իրողությունների հիմքերի վրա զարգացնելու առումով։

Թող իրավագիտական բնույթի այսպիսի կարևոր աշխատությունները հարստացնեն մեր ժողովրդի գիտակրթական անդաստանը՝ ամրապնդելով իրավունքի գերակայության գիտակցությունը ու մեր կյանքում արդարությունը և բարին հաստատելու նախանձախնդրությունը, քանզի, ինչպես սաղմոսերգուն է ասում՝ Աստված «դատում է աշխարհն արդարութեամբ և իր ժողովրդին՝ ուղղամտութեամբ» (Սղմ. 9. 9)։

Հայցում ենք Երկնավորից քաջառողջություն և նոր արգասիքներ՝ գրքերի հեղինակներին: Աստծո օրհնությունը բոլորիդ և համայն մեր ժողովրդին. ամեն»։

Աշխատությունների հրատարակության առիթով իր ողջույնի խոսքն ասաց ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը՝ ընդգծելով կատարված աշխատանքի կարևորությունը:

«Սահմանադրական մշակույթի արժեբանական ակունքները հայ ժողովրդի հազարամյա տարեգրության ծալքերում» կոլեկտիվ մենագրության վերաբերյալ բանախոսությամբ հանդես եկավ «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի հոգաբարձուների նախագահ, ի․գ․դ․, պրոֆեսոր Գագիկ Հարությունյանը՝ մասնավորապես խոսելով սահմանադրական մշակույթի ուսումնասիրման տեսլականի և հայոց իրավագիտական մտքի պատմական ժառանգության հանրահռչակման անհրաժեշտության մասին։ Վերջինս նաև իր շնորհակալությունը հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին կարևոր այս նախաձեռնության իրագործմանը սատարելու և այն հովանավորելու համար:

«Համաբարբառ Կանոնագիրք Հայոց» ժողովածուի ստեղծման, աշխատության կարևորության և արդի կիրառելիության վերաբերյալ բանախոսությամբ հանդես եկավ իրավագիտության պատմության պրոֆեսոր Արամ Մարտիրոսյանը (Սորբոնի համալսարան): Համաբարբառի կազմման սկզբունքների և աշխատության պատրաստության գործում պրոֆեսոր Արամ Մարտիրոսյանի կարևոր ներդրման մասին խոսեց նաև Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը։

Շնորհանդեսն ամփոփվեց Ամենայն Հայոց Հայրապետի «Պահպանիչ» աղոթքով, որին հաջորդեց ավանդական գինեձոնը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում