Wednesday, 24 06 2026
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
21:50
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը
Խնդիրը ոչ այնքան չալաբյաններն են, որքան նրանց ընտրողը. «արտաքին» մտածողություն կրում են շատերը
18:50
ԱՄՆ կառավարությունը ճնշում է գործադրում Meta-ի վրա
Պուտինը չի շնորհավորելու Փաշինյանին. ճնշումները մեծացնելու տեղ է տեսել
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել
Չալաբյանի ձերբակալությանը կհաջորդեն այլ ձերբակալություններ
18:10
Չինաստանում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 9 հազար մարդ
Ռուսաստանը անցնում է Ուկրաինայի դեմ «հայրենական պատերազմի»
17:50
Իսրայելը և Լիբանանը քննարկում են տարածքների փոխանցման տարբերակը
Հունիսի 24-ից պարզեցվել է էլեկտրացանցին միացման կարգը․ ՀԷՑ
17:30
ԱՄՆ պետքարտուղարը դեպի Մերձավոր Արևելք շրջագայություն է սկսել

Թուրքիան ռազմական գործողություն է պատրաստում Սիրիայի հյուսիսի դեմ. Известия

Ռուսական Известия թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան ռազմական գործողություն է պատրաստում Սիրիայի հյուսիսի դեմ։ Օրեր առաջ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Դամասկոսում 6 ժամ անդադար զրուցել է սիրիական իշխանությունների ներկայացուցիչների հետ։

Այդ ժամանակահատվածից ուղիղ 2 ժամը նա զրուցել է անձամբ նախագահ Բաշար Ալ-Ասադի հետ։ Դավութօղլուն նրան է հանձնել Թուրքիայի վարչապետ Էրդողանի «կոշտ ուղերձը»։ Հիմնական պահանջներն են. դադարեցնել խաղաղ բնակչության նկատմամբ գործադրվող ուժային ակցիաները և հայտարարել խորհրդարանական ընտրությունների կոնկրետ ժամկետը։ Հակառակ դեպքում Անկարան սպառնացել է գնալ արտակարգ քայլերի. սիրիական առաջնորդին ճանաչել որպես ոչ լեգիտիմ, ինչպես որ արել է լիբիական առաջնորդ Քադաֆիի պարագայում։

Ամենայն հավանականությամբ, թուրքական «վերջնագրի» տեքստը համաձայնեցված է եղել ԱՄՆ-ի հետ։ Ամեն դեպքում ԱՄՆ Պետդեպարտամենտն իր միանշանակ աջակցությունը հայտնեց այդ առաքելությանը։ Դավութօղլուն սիրիական կողմին զգուշացրել է, որ զանգվածային բռնությունների շարունակման դեպքում ՆԱՏՕ-ն կարող է միջամտել սիրիական գործերին։ Խոսքն այստեղ ոչ թե լայնամասշտաբ ներխուժման, այլ՝ կոնկրետ ակցիաների մասին է։

Ասադը հանդարտորեն է ընդունել «թուրքական վերջին նախազգուշացումը» և Դավութօղլուին խորհուրդ է տվել չմիջամտել իր երկրի ներքին գործերին։ Լիբանանյան ԶԼՄ-երը նշում են, որ Ասադը Դավութօղլուին ասել է. «Եթե պատերազմ եք ցանկանում, ապա Դուք կստանաք այն, ընդ որում՝ ողջ տարածաշրջանում»։ Ի հավելումն՝ Ասադը նշել է, որ զինվորականները պայքարում են ոչ թե ժողովրդի, այլ՝ «ահաբեկչական խմբավորումների» դեմ, որոնք փորձում են իշխանափոխություն իրականացնել։ Ասադն անգամ ակնարկել է, որ իրենց կողմից վնասազերծված բազմաթիվ ծայրահեղականներ ժամանել են թուրքական տարածքից։

Թուրքիայում Դավութօղլուի սիրիական այցը մեկնաբանվեց յուրօրինակ կերպ։ Մի շարք ԶԼՄ-ներ հայտնեցին, որ Անկարան առանձնապես մեծ հույսեր չէր տածում Դավութօղլուի սիրիական առաքելության հետ։ Նախօրեին Թուրքիայի մայրաքաղաքում Էրդողանը խորհրդաժողով էր հրավիրել ուժային կառույցների ղեկավարների հետ։

Դրանում խոսք է գնացել Սիրիայի հյուսիսում ռազմական գործողության նախապատրաստման մասին։ Քննարկվել են նաև սիրիական ռեժիմի վրա ներգործելու քաղաքական, տնտեսական ու ռազմական ներազդեցության միջոցները։ Հատկանշական է, որ խորհրդաժողովի արդյունքների մասին անհապաղ իրազեկվել է Թուրքիայում ԱՄՆ դեսպանը։

Բացառված չէ, որ ստեղծված պայմաններում թուրքերը մտադիր են հանդես գալ Սիրիայի հյուսիսում ու հյուսիս-արևելքում բնակվող քրդերի դեմ։ Առավել ճշգրիտ ասած՝ այստեղ գործող ծայրահեղական կազմակերպության դեմ։ Հեռուստատեսությամբ ցուցադրվող սիրիական ընդդիմության ակցիաների ժամանակ կարելի է ցուցարարների մոտ նկատել ժամանակակից հրազենային զենք։ Ամենայն հավանականությամբ, նրանք ոչ թե սիրիացիներ են, այլ՝ լավ սպառազինված ու կազմակերպված քրդական ստորաբաժանումներ։

Ավելի վաղ Անկարան լուրջ խնդիրներ չուներ. Բաշար Ալ-Ասադը և նրա հատուկ ծառայությունները հուսալիորեն վերահսկում էին այդ տարածաշրջանը և քրդերին հնարավորություն չէին տալիս ուժեղացնել Թուրքիայի վրա ճնշումը։ Այժմ իրավիճակը փոխվել է. սիրիական ուժայինները զբաղված են այլ ուղղություններով, նրանք գրոհում են Համան և ընդդիմության մյուս հենակետերը։ Նրանց ուշադրությունից դուրս են մնացել քուրդ զինյալները, որոնց ակտիվությունը տարածվում է նաև թուրքական տարածքի վրա։

Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում նշվում էր, թե Թուրքիան պատրաստվում է բուֆերային գոտի ձևավորել Սիրիայի, Իրաքի և հենց իր՝ Թուրքիայի սահմանային հատվածում՝ դրանով իսկ սեպ խրելով իր հարավ-արևելքում, Սիրիայի հյուսիս-արևելքում ու Հյուսիսային Իրաքում բնակվող քրդերի միջև։

Մայիսի 30-ին այդ մասին գրել էր բրիտանական The Independent պարբերականը, իսկ հունիսի 11-ին այդ մասին արդեն գրեց թուրքական Radikal թերթը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում