Saturday, 18 07 2026
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել
Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է հուլիսի 14-ի ընդունելությանը հյուրերի թունավորման փաստը
18:50
50 զոհ, 500 վիրավոր՝ Իրանում ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով
Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով

Ով է փորձում սևացնել Արզաքանցյանի անունն ու բարի համբավը

Ընտրություններից հետո տարբեր մարզերից ահազանգեր են ստացվում, որ Հայաստանի դեմոկրատական կուսակցության ցուցակով ընտրություններին մասնակցած գործարար, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը հրաժարվում է վճարել  շտաբային աշխատանքներում ներգրավված քաղաքացիների աշխատավարձերը։ Վերջերս մի խումբ գյումրեցիներ էին ասուլիս կազմակերպել ու ներկայացնում կատարվածի մանրամասները։ Հիմա էլ Կոտայքի մարզի մի քանի աշխատակից են նույն բողոքը ներկայացնում։ Մեզ հասած տեղեկություններով՝ քաղաքացիները անգամ հաղորդում են ներկայացրել իրավապահներին։ Կոտայքի մարզում բացված շտաբի աշխատակիցները պայմանավորվածության համաձայն պետք է ընտրություններից անմիջապես հետո ստանային աշխատավարձերը, սակայն նրանց մի մասն առհասարակ չի ստացել աշխատավարձը, իսկ մի մասը ոչ ամբողջությամբ է ստացել։ Պարտք մնացած գումարը գերազանցում է 1 միլիոն դրամը։ Աշխատակիցները մեզ պատմեցին, որ իրավապահներն արդեն զբաղվում են այդ հարցով։

Գործարար Տիգրան Արզաքանցյանը այդպես էլ մեր զանգերին չպատասխանեց։ Նրա հեռախոսահամարին պատասխանեց մամուլի խոսնակը՝ Տիգրան Հովհաննիսյանը, ով մեզ փոխանցեց, որ այդ ահազանգերը կեղծ են և որ Արզաքանցյանը որևէ մեկին որևէ լումա պարտք չէ․ «Ես կարող եմ ասել, որ այն քաղաքացիները, որոնք ունեին աշխատանքային պայմանագրեր, բոլորը ստացել են իրենց գումարները և ստացման ընթացքի մեջ են։ Իսկ ինչ վերաբերում է այն քաղաքացիներին, ովքեր ահազանգում են, դա չի համապատասխանում իրականությանը։ Իրենք չունեն ոչ մի պայմանագիր։ Այս գործընթացը որոշ ուժերի կողմից փորձ է խաղալ պարոն Արզաքանցյանի բարի համբավի հետ»,-ասաց Հովհաննիսյանը՝ չհստակեցնելով, թե կոնկրետ ով կամ որ ուժերն են խաղում Արզաքանցյանի բարի համբավի հետ։ «Չեմ հստակեցնի, միայն կասեմ, որ փորձ է արվում սևացնել Արցաքանցյանի անունն ու բարի համբավը։ Արզաքանցյանը իր գործունեությամբ ապացուցել է, որ բարի համբավ ունի և հիմա խաբեությամբ մարդիկ ուզում են ինչ-որ գումարներ կորզել նրանից»,-ասաց մամուլի խոսնակը։

Մեր դիտարկմանը՝ ստացվում է, որ կան աշխատողներ, որոնք ունեցել են աշխատանքային պայմանագրեր, աշխատավարձերը ստացել են, իսկ եղել են աշխատողներ, որ պայմանագիր չեն ունեցել, բայց էլի աշխատել են Արզաքանցյանի համար և հենց նրանք աշխատավարձ չեն ստացել, Հովհաննիսյանը պատասխանեց․ «Մենք չենք ճանաչում այդ մարդկանց։ Անհասկանալի է, թե իրենք ում հետ են համագործակցել։ Իրենք չեն կարող որևէ կերպ հիմնավորել, որ աշխատել են մեզ համար և չեն վճարվել»։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում