«Առավոտ»-ի տեղեկություններով՝ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին և գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին են դիմել դատական դեպարտամենտի մի խումբ աշխատակիցներ: Նամակագիրները ներկայացնում են դատական դեպարտամենտի (իրենց ձևակերպմամբ՝ «միսաքնոցի») բարքերը, մասնավորապես դժգոհում դեպարտամենտի ղեկավարից.
«Դատական դեպարտամենտի ղեկավար Միսաք Մարտիրոսյանի ղեկավարությամբ և Արման Մկրտումյանի բարձր հովանու ներքո համակարգը գնում է վերջնական կործանման: Այն, ինչ այսօր կատարվում է դատական դեպարտամենտում, ավելի շատ նման է տոտալիտար ռեժիմով աշխատող մի կառույցի, որն անմիջականորեն ղեկավարում է նախկինում դատախազությունից կաշառակերության համար հեռացված Միսաք Մարտիրոսյանը»,- մեջբերում է «Առավոտ»-ը:









































