Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Շուշան Սարղարյանը երեկ թերթի հետ զրույցում ասել է, որ կրպակների ապամոնտաժման հիմքում գրավոր փաստաթուղթ չկա: Կա ընդամենը Երևանի քաղաքապետի բանավոր հանձնարարական:
«Սա Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնական պարզաբանումն է: Շուշան Սարդարյանն ընդունել է նաև, որ կոնկրետ կրպակները ապամոնտաժելու որևէ այլ իրավական հիմք չկա: Իսկ քաղաքապետ Կարեն Կարապետյանը երեկ կառավարության նիստում փորձել է տպավորություն ստեղծել, թե ապամոնտաժվում են միայն լքյալ և չաշխատող կրպակները»,- գրում է «ՀԺ»-ն և հավելում.
«Փաստն այն է, սակայն, որ այս ընթացքում ապամոնտաժման մասին ծանուցում են ստացել բազմաթիվ աշխատող և օրինական կերպով տեղադրված կրպակներ, որոնք կրպակատերերի ապրուստի միակ միջոցն են»:








































