Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Մոսկվայում հասկանում են այն միֆը, որ Ռուսաստանն այլընտրանք չունի, գոնե հանրային տիրույթում տապալված է

Այն բանից հետո, երբ ազդարարվեց Ֆրանսիայի նախագահ Մակրոնի Երևան այցի մասին, իսկ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն արդեն հանդիպումներ էր ունեցել Երևանում, Բաքվի և ռուսական լրատվական-պրոպագանդիստական տարածությունում իրարանցում  է սկսել: Ռուս քաղաքագետները  բողոքում են , որ Հայաստանը հակաադրբեջանական կոալիցիա է ստեղծում: Նրանք  հղում են անում  Նիկոլ Փաշինյանի այն խոսքին, թե Ադրբեջանը տարածքային պահանջներ ունի իր բոլոր հարևաններից: «Ադրբեջանների» ցուցակը շատ լայն է, և ես կարծում եմ, որ դա սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի անվտանգության համար», – ասել էր Փաշինյանը:

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը պրոռուսական ուղղվածություն ունեցող քաղաքական թիմ են ու այդ հանգամանքը թույլ չի տա, որ Հայաստանի ու Եվրամիության, Հայաստանի ու Ֆրանսիայի  միջև հարաբերություններն անվտանգության, տնտեսության ոլորտում կարողանան փոխշահավետ կերպով իրականացվել․«Արևմուտքի՝ ի դեմս Եվրամիության ու Ֆրանսիայի պատրաստակամությունը հայտնի էր դեռևս մինչև ընտրությունները՝ օժանդակել Հայաստանին թե՛ արցախյան խնդրի կարգավորման հարցերում, և թե՛ տնտեսական հարցերում։ Այդ առումով թե՛ Եվրամիությունը, և թե՛ Ֆրանսիան հետևողական են իրենց քաղաքականության մեջ։ Բայց մինչ  օրս մենք տեսել ենք, որ Հայաստանի ղեկավարությունը խուսափում է Ֆրանսիայի ու Եվրամիության հետ լիարժեք համագործակցություն ունենալուց»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Ղուկասյանի՝ մենք դա տեսել ենք թե՛ պատերազմի ժամանակ, թե՛ դրանից առաջ և թե՛ հետո․ «Այս կառավարությունը նախապատվությունը տալիս է Ռուսաստանի շահերի սպասարկմանը։ Ուստի ես չեմ կարծում, որ այն ջանքերը, որն այսօր ցուցաբերում են Եվրամիությունը, Ֆրանսիան ու ԱՄՆ-ն  կարող են Հայաստանի  համար ինչ-որ հաջողության պսակվել»,-եզրափակեց նա։

 

Մեր զրուցակցի խոսքերով՝ Ռուսաստանի անհանգստություններն այս հարցի շուրջ ևս պարզ են․ «Ընտրությունների ժամանակ մեզ շատ հստակ հաջողվեց ներկայացնել  այն ուղին, որը կարող է Հայաստանը դուրս բերել այս ճգնաժամից։ Իհարկե Ռուսաստանում հասկանում են, որ այն միֆը, որ Ռուսաստանն այլընտրանք չունի գոնե հանրային տիրույթում տապալված է։ Իրենք այդ առումով ունեն մտահոգություններ, որ հանրային կարծիքը Հայաստանում կարող է փոխվել, արդեն փոխվում է։ Դա է պատճառը, թե ինչու են ավելացնում իրենց քարոզչական ճնշումները»։

Անդրիաս Ղուկասյանն ընդգծեց՝ Ֆրանսիան հետաքրքրված է, որ Հայաստանի ռազմական ուժը վերականգնվի, Եվրամիություն էլ հետաքրքրված է, որ Հայաստանի տնտեսությունը վերականգնվի․ «Այսօր այն աշխարհաքաղաքական շահերը, որ Ֆրանսիան ու Եվրամիությունը  հետապնդում են Հայաստանում համընկնում են հայ ժողովրդի ու Հայաստանի շահերի հետ։ Բայց  Հայաստանում իշխանության է եկել կառավարություն և խորհրդարանն էլ կազմված է այնպիսի ուժերից, որոնք առաջնայնություն են տալիս Ռուսաստանի հետ անվտանգության, տնտեսական ոլորտներում համագործակցելուն։ Սա պատնեշ է ստեղծում Եվրամիության ու Ֆրանսիայի հետ համագործակցելու համար։ Ռուսաստանը շահագրգռված չէ, որ Հայաստանի ռազմական ուժը վերականգնվի, որ այն նորից գործոն դառնա տարածաշրջանում, ինչպես որ եղել է 1994 թվականից հրադադարից հետո մինչև 2020 թվականի երկրորդ արցախյան պատերազմի սկիզբը։ Ռուսաստանը Հայաստանին առաջարկում է չունենալ բանակ ու հենվել հայ-ռուսական համատեղ զորախմբի ներկայության վրա։ Նույն  քաղաքականությունը Ռուսաստանը վարել է Հարավային Օսիայում, այնտեղ իրենք ձգտում են փոխարինել ազգային ռազմական ուժերը սեփական ուժերով։ Այդպիսով սատելիտ պետություններով Ռուսաստանը փորձում է իրենից կախվածություն առաջացնել անվտանգության հարցերով։ Հայաստանում դա ամեն օր կատարվում է։ Մենք տեսնում ենք, որ պատերազմից 8 ամիս է անցել, բայց Հայաստանը որևէ գործնական քայլ չի արել Զինված ուժերը վերականգնելու, վերազինելու ուղղությամբ»։

Անդրիաս Ղուկասյանը գտնում է, որ Հայաստանը փորձում է ընդհանուր առմամբ օգտագործել Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում․ «Սա տարբեր շահերի բախում է։ Եվ ինչպես ասացի՝ Ռուսաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան չեն ուզում տեսնել Հայաստանի ո՛չ տնտեսական զարգացումը ո՛չ ռազմական ուժը։ Իրենց համար այն, ինչ առաջարկում են Ֆրանսիան, Եվրամիությունն ու ԱՄՆ-ը՝ դիտարկվում է որպես իրենց շահերին հակասող գործողություն։ Այս կառավարությունն այդ   առումով  ամբողջությամբ սպասարկում է  ռուս-թուրքական-ադրբեջանական շահերը։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի ջղաձգությանը, ապա Բաքուն տեսնում է, որ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն թույլ չեն տալիս, որպեսզի Հայաստանը խաղաղության պայմանագիր կնքի, ուստի իրենք անցել են սահմանային միջադեպերի միջոցով ճնշում գործադրելու քաղաքականությանը՝ ինչպես դա եղել է 2008 թվականից ի վեր։Հրադադարի գծում մենք 674  զինվոր  կորցրեցինք Ադրբեջանի ռազմական գործողությունների պատճառով։ Հիմա էլ իրենք մտադիր են մեր զինվորներին սպանելով, շփման գծում լարվածություն ստեղծելով շանտաժի ենթարկել ոչ միայն մեր հանրությանը, այլև միջազգային հանրությանը՝ այդպիսով պարտադրել կնքել կապիտուլյացիայի հիման  վրա պարտադրված խաղաղության պայմանագիր։ Ռուսաստանն ու Թուրքիան բնականաբար աջակցում են դրան։ Ինչպես նաև՝ Բելառուսը, Ղազախստանը և ՀԱՊԿ-ի մյուս պետությունները՝ օրինակ Ղրղզստանը ևս միացավ այդ քաղաքականությանը։Այսօր մենք ունենք այն իրողությունը, որ ցավոք սրտի, մեր ժողովրդի ազգային  շահերը պաշտպանում են այլ պետություններ՝ Ֆրանսիան, Եվրամիությունն ու ԱՄՆ-ն և ոչ մեր սեփական կառավարությունը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում