Աֆղանստանում Կուրբան Բայրամ տոնի ժամանակ Քաբուլի կենտրոնում՝ նախագահի պալատի մոտ, մի քանի հրթիռ է պայթել: ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ 3 հրթիռ է պայթել։
Հրթիռներն ընկել են այն պահին, երբ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին տոնի առթիվ ելույթ է սկսել, ընդգծում է «ՌԻԱ Նովոստին»: Ինչպես նշվում է, ավանդական աղոթքն այդ պահին ավարտված է եղել։