Մեդվեդև-Ալիև հանդիպումից հետո կան խոսակցություններ, որ օգոստոսի 12-13-ը ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ նախատեսվում է նաև Մեդվեդև-Սարգսյան հանդիպումը, սակայն այդ հանդիպման հավանականությունը դեռևս հաստատված չէ:
ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը «Առաջին լրատվականի» հետ զրույցում նշեց, որ մեծապես տարբերություն չկա այդ հանդիպումը կլինի, թե ոչ. «Ինձ թվում է, որ կարևոր մեսիջը, որը Ռուսաստանը պետք է ասեր այս գործընթացում, արդեն ասել է հենց Իլհամ Ալիևին, քանզի նա է աքլորացած ձևով փորձում ինչ-որ քայլեր կատարել»:
Բաբայանը նկատեց, որ այժմ առավել հավանական է եռակողմ հանդիպումը. «Այս պահի դրությամբ ամենամեծ ասելիքը, որ միջազգային հանրությունը պետք է ասի, վերաբերում է Ալիևին, որ վերջինս մտնի կառուցողական հունի մեջ, իսկ Հայաստանին տեղը դնելու կարիք այս պահին չկա, Ադրբեջանին պետք է տեղը դնել, և Մեդվեդևը ինչ-որ կերպ այդ գաղափարը փոխանցեց Ալիևին»: